close
Եղանակը Երևանում
8 Դեկտեմբերի 2019
+3°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանները քաշքշել են Հայկազուն Ալվրցյանին

Հասարակություն

3 Դեկտեմբերի 2019, 19:36
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանները քաշքշել են Հայկազուն Ալվրցյանին

ՀՅԴ ՀԵՄ բողոքի ակցիայի ժամանակ Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Հայկազուն Ալվրցյանը փորձում է պաշտպանել ոստիկանության ապօրինի գործողություններից տուժող մի աղջկա։

Yerkir.am-ի տեսախցիկը ֆիքսել է, ինչպես են ոստիկանները բռնի ուժ կիրառում քաղաքագետի հանդեպ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ՀՅԴ ՀԵՄ երիտասարդները հավաքվել էին ԿԳՄՍ նախարարության դիմաց, ակնկալում էին նախարարի հետ հանդիպում։ Սակայն նախարարությունից հայտնեցին, որ հանդիպման համար կա հատուկ ընթացակարգ, որից հետո երիտասարդները՝ ճեղքելով ոստիկանական պատը, հավաքվեցին դռան դիմաց, ինչի ժամանակ էլ ոստիկանությունը՝ բիրտ մեթոդներ կիրառելով, հեռացրեց ցուցարարներին և, քաշքշելով ու հարվածելով ոմանց նստեցրեցին ոստիկանական մեքենան։ 24 խաղաղ ցուցարար բերման է ենթարկվել։

Աննա Բալյան

Հայկազուն Ալվրցյանին քաշքշելու տեսարանը՝ տեսանյութով․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica