close
Եղանակը Երևանում
8 Դեկտեմբերի 2019
+3°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բողոքի ակցիայի մասնակիցները շարժվեցին Կենտրոնի ոստիկանական բաժանմունք

Քաղաքական

3 Դեկտեմբերի 2019, 18:20
 Բողոքի ակցիայի մասնակիցները շարժվեցին Կենտրոնի ոստիկանական բաժանմունք

«Կոչ ենք անում բոլոր իրավապաշտպան մարմիիններին, ՄԻՊ-ում աշխատող բոլոր ահնատներին՝ օգնություն ցուցաբերել մեզ, որպեսզի խուսափենք մարդու իրավունքների ոտնահարման դեպքերից». – ըստ Yerkir.am-ի՝ այս մասին հայտնեց ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության վարչության անդամ Քրիստինե Վարդանյանը:

Վարդանյանը լրագրողներ հետ զրույցում հայտարարեց, որ ակցիայի մասնակիցները շարժվում են դեպի Կենտրոն վարչական շրջանի ոստիկանական բաժանմունք, որտեղ բերման ենթարկված այլ ցուցարարների ազատ արձակումից հետո էլ կհայտարարվի հետագա անելիքների մասին:

Ըստ նախնական տեղեկությունների բերման ենթարկվածների թիվը 10-ից  ավելի է:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին ժամը 15:00-ին երիտասարդները հավաքվել էին ԿԳՄՍ նախարարության դիմաց, ակնկալում էին նախարարի հետ հանդիպում, սակայն նախարությունից հայտնեցին, որ հանդիպման համար կա հատուկ ընթացակարգ, որից հետո երիտասարդները՝ ճեղքելով ոստիկանական պատը, հավաքվեցին դռան դիմաց, ինչի ժամանակ էլ ոստիկանությունը՝ բիրտ մեթոդներ կիրառելով, հեռացրեց ցուցարարներին և, քաշքշելով ու հարվածելով ոմանց նստեցրեց ոստիականական մեքենան՝ Ոստիկանության կենտրոնի բաժանմունք տեղափոխելու համար:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica