Իրանում ձերբակալել են բուհերում անկարգություններ պլանավորող մի խումբ անձանց
Աշխարհ

Իրանի իշխանությունները ձերբակալել են մի խումբ անձանց, որոնք նախատեսել էին այս շաբաթ անկարգություններ կազմակերպել համալսարաններում. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ Իրանի տեղեկատվության նախարարության (երկրի հատուկ ծառայության) կայքի հաղորդագրությանը հղումով:
Նախարարության տվյալներով՝ «հակահեղափոխական» խմբավորումներց մեկի անդամները դեկտեմբերի 7-ին Թեհրանի ու այլ քաղաքների մի քանի համալսարաններում անկարգություններ էին նախատեսել պլանավորել Իրանի Ուսանողների օրվա առթիվ:
Բենզինի գների բարձրացման պատճառով տեղի ունեցած բողոքների վերաբերյալ նրանք իրենց առջև նպատակ էին դրել փողոցներ դուրս բերել ուսանողներին: