close
Եղանակը Երևանում
9 Դեկտեմբերի 2019
+1°
+6°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այն կարծիքին եմ, որ վաղն Ադրբեջանն ու Հայաստանն առարկայական բանակցություններ կսկսեն Բրատիսլավայում. Մամեդյարով

Քաղաքական

3 Դեկտեմբերի 2019, 16:23
 Այն կարծիքին եմ, որ վաղն Ադրբեջանն ու Հայաստանն առարկայական բանակցություններ կսկսեն Բրատիսլավայում. Մամեդյարով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ ակնկալվում է, որ վաղը Բրատիսլավայում Հայաստանն ու Ադրբեջանը ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ առարկայական բանակցությունների մեկնարկը կտան. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է minval.az-ը:

Մամեդյարովը մանրամասնել է, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մտադրություն ունի վաղը անվտանգության հարց բարձրացնել:

«Ի՞նչ է անվտանգությունը Հայաստանի պատկերացմամբ, և ի՞նչ է այն՝ մեր պատկերացմամբ: Կա գիտակցում այն բանի, որ զորքերը պետք է վերադառնան զորանոցներ: Այո, անվտանգությունը կարևոր է, սակայն նաև Ադրբեջանի համար»,- ասել է Մամեդյարովը:

Միևնույն ժամանակ Ադրբեջանի արտգործնախարարն ընդգծել է նաև, որ անվտանգությունը կարևոր է նաև «Ղարաբաղի ադրբեջանական բնակչության համար», և որ անվտանգության հարցով վաղը ինքն ու իր հայ պաշտոնակիցն առարկայական բանակցություններ կսկսեն:

Հիշեցնենք՝  Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն վաղը՝ դեկտեմբերի 4-ին, Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica