close
Եղանակը Երևանում
9 Դեկտեմբերի 2019
+1°
+6°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվան և Բաքուն զարգացնում են ռազմատեխնիկական համագործակցությունը. ՌԴ ԱԳՆ

Աշխարհ

3 Դեկտեմբերի 2019, 16:14
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվան և Բաքուն զարգացնում են ռազմատեխնիկական համագործակցությունը. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան և Բաքուն երկկողմ ռազմատեխնիկական համագործակցությունը զարգացնում են միջազգային իրավունքի նորմերին ամբողջովին համապատասխան և այն բալանսի հաշվառմամբ, որն անհրաժեշտ է տարածաշրջանի կայունությունը պահպանելու համար. ըստ Yerkir.am-ի՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝  դեկտեմբերի 3-ին կայացած Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Բաքվում Ադրբեջանի իր պաշտոնակից Էլմար Մամեդյարկովի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսի ընթացքում արված հայտարարությանը հղումով:

Նրա պնդմամբ՝ ռազմատեխնիկական համագործակցությունը ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության կարևորագույն ոլորտներից մեկն է: «Մենք այդ համագործակցությունը զարգացնում ենք բացարձակապես թափանցիկ, միջազգային իրավունքի նորմերին լիովին համապատասխան ու այն բալանսի լիակատար հաշվառմամբ, որը հաստատվել է այդ տարածաշրջանում, և որը կարևոր Է այն բանի համար, որ այստեղ պահպանվի կայունությունը»,- շեշտել է ՌԴ նախարարը:

Միևնույն ժամանակ ռուս պաշտոնյան հավելել է նաև, որ նորարությունների ու բարձր տեխնոլոգիաների գծով նոր աշխատանքային խումբ Է ստեղծվելու ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի շրջանակում, որը նիստ կգումարի առաջիկա օրերին:

«Բառացիորեն մեկ շաբաթ առաջ ավարտվեց Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւայի այցը ՌԴ», - հիշեցրել է նա ու պարզաբանել. «Ըստ այդ այցի արդյունքների՝ ձեռք բերվեցին շատ կարևոր պայմանավորվածություններ, որոնք վերաբերում են միջկառավարական հանձնաժողովի հովանու ներքո մեր գործակցության նոր ոլորտի բացմանը: Միջկառավարական հանձնաժողովի հովանու ներքո հինգ սեկտորալ աշխատանքային խմբերի կողքին կստեղծվի վեցերորդը՝ նվիրված նորարություններին ու բարձր տեխնոլոգիաներին»:

Եզրափակելով իր խոսքը՝ Լավրովը նշել է. «Դա շատ կարևոր ու մեր ռազմավարական գործընկերությունն ավելորդ անգամ բնութագրող պահ է»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica