close
Եղանակը Երևանում
8 Դեկտեմբերի 2019
+3°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Dictionary.com-ը հրապարակել է տարվա բառը

Խճանկար

3 Դեկտեմբերի 2019, 16:02
 Dictionary.com-ը հրապարակել է տարվա բառը

Ամերիկյան Dictionary.com համացանցային բառարանը տարվա բառ է ճանաչել «Էկզիստենցիալական» ածականը. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՏԱՍՍ-ը:

Բառարանի հեղինակներն այն կարծիքին են, որ այս տերմինն առանձնանում Է «2019 թվականին բանավեճերի մեծ մասի թեմաների մեջ»: Dictionary.com-ը նմանօրինակ թեմա է համարում կլիմայի փոփոխությունը, հրազենի կիրառմամբ բռնությունն, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների վիճակը: Այլ հարցերի թվում, որոնց քննարկման ժամանակ հաճախակի է հնչել «Էկզիստենցիալական» ածականը, բառարանն առանձնացնում Է Հոնկոնգի բողոքները, Brexit-ը, ինչպես նաև Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը:

Միևնույն ժամանակ «էկզիստենցիալական» բառն օգտագործվել է այն սյուժեների շուրջ զրույցներում, որոնք 2019 թվականը բնորոշել են բոլոր բնագավառներում ու ամբողջ աշխարհում: Այն արտացոլում է հանուն մեր մոլորակի, մեր հարազատների, մեր կենսակերպի գոյատևման պայքարն ինչպես ուղղակի, այնպես էլ փոխաբերական իմաստով:

«Էկզիստենցիալական» տերմինը մեզ ստիպում է նաև կարևոր հարցեր տալ այն մասին, թե ովքեր ենք մենք, որն է մեր նպատակը բազմազան մարտահրավերների դեմ հանդիման, միաժամանակ մեզ հիշեցնում է, որ մենք կարող ենք ընտրություն կատարել մեր ապրելակերպի ու այն բանի միջև, թե ինչպես ենք պատասխանում այդ հարցերին»,- նշված է Dictionary.com-ում հրապարակված մամուլի հաղորդագրությունում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica