ԱՄՆ-ը Սիրիայում նավթի հետ կանի այն, ինչ ցանկանա. Թրամփ
Աշխարհ

Ամերիկայի Միացյալ Նահանգների Սիրիայում նավթահանքերի նկատմամբ վերահսկողություն է սահմանել՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը ջախջախելու նպատակով, և ԱՄՆ-ն նավթի հետ կարող է անել այն ամենը, ինչ ցանկանա. ըստ Yerkir.am-ի՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետո:
«ԻՊ-ը փորձեց պահպանել նավթի նկատմամբ վերահսկողությունը, սակայն այն այժմ ամբողջովին մեր վերահսկողության տակ է: Անկեղծորեն, այս հարցում մենք վայելում ենք մեծաթիվ մարդկանց աջակցությունը: Մեծ հաշվով, մեր միակ զինվորականները, որոնք մնում են այդ տարածքում, նրանք են, ովքեր զբաղվում են նավթի հսկողությունը: Նավթը մեզ մոտ է, և մենք կարող ենք անել նրա հետ այն ամենը, ինչ ուզում ենք», - ասել է Թրամփը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ ԱՄՆ-ն սիրիական նավթի մաքսանենգությամբ է զբաղվում: ԱՄՆ-ն այն արտահանում է այլ երկրներ: