close
Եղանակը Երևանում
8 Դեկտեմբերի 2019
+3°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պարզաբանումներ կպահանջենք քրեական հետապնդման մարմիններից. ՄԻՊ-ի հայտարարությունը Գեւորգ Կոստանյանի վերաբերյալ գործով

Իրավունք

3 Դեկտեմբերի 2019, 15:23
 Պարզաբանումներ կպահանջենք քրեական հետապնդման մարմիններից. ՄԻՊ-ի հայտարարությունը Գեւորգ Կոստանյանի վերաբերյալ գործով

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը մանրամասն ուսումնասիրել է 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությանն առնչվող բոլոր տվյալները, Պաշտպանի տրամադրության տակ գտնվող նյութերը, ինչպես նաեւ այդ գործի առնչությամբ քրեական հետապնդման մարմինների բանավոր եւ գրավոր հրապարակային ու պաշտոնական պարզաբանումները. Yerkir.am-ն այս մասին տեղեկանում է ՄԻՊ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջից:

Սույն հայտարարությամբ Պաշտպանն անհրաժեշտ է համարում հրապարակային անդրադառնալ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ նախկին ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Գեւորգ Կոստանյանի իրավունքների ապահովման հարցին։

Մասնավորապես, Հատուկ քննչական ծառայությունը հրապարակային տեղեկություն է տարածել այն մասին, որ Գեւորգ Կոստանյանը ներգրավվել է մեղադրյալ եւ որ մեղադրանք առաջադրելու համար նա պետք է ներկայանա վարույթն իրականացնող մարմնին 48 ժամվա ընթացքում։ Այնուհետեւ, քննչական մարմինը հայտարարել է, որ Գ. Կոստանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում եւ դատարան է ներկայացվել նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն:

Մարդու իրավունքների պաշտպանը ուսումնասիրել է նաեւ Հատուկ քննչական ծառայության 2019 սեպտեմբերի 25-ի հրապարակային մանրամասն պարզաբանումները՝ կապված Մարտի 1-ի քրեական գործին Գեւորգ Կոստանյանի առնչության հետ։

Մարդու իրավունքների պաշտպանը մանրամասն ուսումնասիրել է նաեւ Գեւորգ Կոստանյանի՝ լրատվամիջոցներին տրված մեկնաբանություններն ու պնդումները իր նկատմամբ իրականցվող քրեական հետապնդման վերաբերյալ։

Խոսքը, հատկապես վերաբերում է Գ. Կոստանյանի հրապարակային պնդումներին այն մասին, որ իրեն վերագրվող արարքի կատարման մեղադրանքն անհիմն է, քննչական մարմնի գործություններն ապօրինի են, խախտում են իր իրավունքները եւ իրականում 10 զոհերին դիտավորությամբ ապօրինի կյանքից զրկելու մեջ իրական մեղավոր անձանց բացահայտելու նպատակ չունեն։ Ըստ Գեւորգ Կոստանյանի՝ իրականում քրեական հետապնդման մարմինն այս ուղղությամբ միջոց չի ձեռնարկում։

Հաշվի առնելով վերը շարադրվածը՝ Պաշտպանը սեփական նախաձեռնությամբ պարզաբանումներ կպահանջի քրեական հետապնդման մարմիններից։

Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում հատուկ նշել, որ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին վերաբերող հարցերը, դրանց առնչվող քրեական գործը մշտապես գտնվել եւ շարունակելու են գտնվել իր անմիջական ուշադրության ներքո։ Նշված քրեական գործին, իրականացվող քննության արդյունավետության ու բացահայտմանն առնչվող հարցերին անդրադարձ է կատարված Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներում ու հաղորդումներում։

Այս գործը, դրան առնչվող հարցերը հասկանալի պատճառներով ունեն հանրային մեծ նշանակություն եւ զգայուն ընկալում հասարակությունում։ Դրանք սկզբունքային նշանակություն ունեն նաեւ մեր երկրում իրավունքի գերակայության եւ մարդու իրավունքների պաշտպանության համակարգի կայացման համար։

Նշված բոլոր գործոններն առավել մեծ պատասխանատվություն են դնում իրավապահ մարմինների ու դատարանի վրա՝ քրեական գործի քննության բարձր իրավական նշաձող ամրագրելով։ Քննությանը ներկայացվող իրավական չափանիշներն այս պարագայում առավել բարձր են՝ բացառելու համար որեւէ տարընկալում եւ երաշխավորելու համար վստահություն քննության ընթացքի ու արդյունքների նկատմամբ։

Մարդու իրավունքների պաշտպանը հենց այս չափանիշներով էլ շարունակելու է ղեկավարվել՝ իր իրավասության սահմաններում Մարտի 1-ի քրեական գործի քննության նկատմամբ վերահսկողության հարցում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica