Բահրեյնի Թագավորությունում Հայաստանը նոր դեսպան ունի
Հասարակություն

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Մհեր Մկրտումյանը նշանակվել է Բահրեյնի Թագավորությունում ՀՀ դեսպան. Yerkir.am-ին հայտնում են նախագահի աշխատակազմից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մհեր Մկրտումյանին, համատեղության կարգով, նշանակել Բահրեյնի Թագավնորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Աբու Դաբի)»,- ասված է հրամանագրում: