close
Եղանակը Երևանում
4 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԳՇ պետի տեղակալներ են նշանակվել

Հասարակություն

3 Դեկտեմբերի 2019, 13:54
 ԳՇ պետի տեղակալներ են նշանակվել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Yerkir.am-ի հաղորդմամբ, հրամանագիր է ստորագրել՝ Տիրան Խաչատրյանին ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ նշանակելու մասին։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանա-դրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Տիրան ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատելով զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից»,-ասված է նախագահի ստորագրած հրամանագրում:

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ, ՀՀ ԳՇ պետի տեղակալ է նշանակվել Անդրանիկ Մակարյանը։

Ամերիկա՜, Ամերիկա՜…
3 Օգոստոսի 2020, 22:35 Ամերիկա՜, Ամերիկա՜…
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica