close
Եղանակը Երևանում
9 Դեկտեմբերի 2019
+1°
+6°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քրդերի պնդմամբ՝ ԱՄՆ զինվորականները վերադարձել են Սիրիայի հյուսիս-արևելք

Աշխարհ

3 Դեկտեմբերի 2019, 13:48
 Քրդերի պնդմամբ՝ ԱՄՆ զինվորականները վերադարձել են Սիրիայի հյուսիս-արևելք

«Սիրիական դեմոկրատական ուժերի» (SDF) արաբա-քրդական ջոկատները հայտարարություն են տարածել այն մասին, որ ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի զինվորականները վերադարձել են Սիրիայի հյուսիս-արևելք. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Ավելի վաղ՝ նոյեմբերի 6-ին, SDF-ը հայտարարել էր միջազգային կոալիցիայի զորքերի հետ համագործակցության վերսկսման մասին այն բանից հետո, երբ հոկտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր բոլոր զորքերը Սիրիայից հանելու մտադրության մասին, այնուհետև որոշել դրանք թողնել՝ նավթավայրերի պաշտպանության պատրվակով։

«Սիրիական դեմոկրատական ուժերը» միջազգային կոալիցիայի հետ համատեղ ավարտել են վերատեղակայումը Ջազիրա շրջանում և Դեյր էզ Զորում, և շարունակում են ԻՊ «քնած օղակների» հայտնաբերման համատեղ աշխատանքը»,- նշված է գործակալության ձեռք բերած հայտարարությունում, որն արել է SDF ներկայացուցիչ Կինո Գաբրիելը։

Ըստ հայտարարության՝ SDF-ն և կոալիցիան «կպաշտպանեն խաղաղ բնակիչներին ահաբեկչական գրոհներից, ինչպես նաև կպաշտպանեն նավթագազավայրերը վերոհիշյալ շրջաններում»։

Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերտ դեռևս նոյեմբերի 12-ին շեշտել էր, որ վերջնական որոշումը, թե ԱՄՆ քանի զինծառայող կմնա Սիրիայում, առայժմ ընդունված չէ։ Ավելի վաղ Պենտագոնի Շտաբերի պետերի միավորված կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլին, սակայն, տեղեկացրել էր, որ Սիրիայում կմնան 500-600 ամերիկացի զինծառայողներ։

Հիշեցնենք՝ Թրամփը ԱՄՆ զինվորականների դուրսբերման մասին հայտարարել էր Սիրիայի հյուսիս-արեւելքում քրդական կազմավորումների դեմ Թուրքիայի գործողության ֆոնին։ Սակայն, պաշտոնական Վաշինգտոնն ավելի ուշ հայտարարութուն էր տարածել առ այն, որ ամերիկյան զինծառայողները կմնան երկրի արևելքի նավթաբեր շրջաններում ու կօգնեն տեղի քրդերին՝ վերահսկել դրանք։

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ԱՄՆ-ն իր դաշնակիցների հետ մեկտեղ 2014-ից Սիրիայում ու Իրաքում ռազմական գործողություն են իրականացնում ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ՝ առանց Սիրիայում գործող իշխանությունների թույլտվության։ 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica