close
Եղանակը Երևանում
9 Դեկտեմբերի 2019
+1°
+6°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդիպում ունեցավ Մոնրեալի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ

Քաղաքական

3 Դեկտեմբերի 2019, 12:44
 ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդիպում ունեցավ Մոնրեալի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ

Այս օրերին Կանադայում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի  ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը քաղաքական հանդիպումների շրջանակներում դեկտեմբեր 2-ին Մոնրեալի հայկական կենտրոնում հանդիպում է ունեցել Սեն Լորանի  քաղաքային  խորհրդի անդամ Արեֆ Սալեմի, Մոնրեալի քաղաքային խորհրդի անդամ Մերի Տերոս Չավուշյանի, Պորտո Քարթիերվիլ ընտրատարածքի քաղաքային խորհրդի  անդամ Էֆֆի Ճիաննուի և Մոնրեալի քաղաքային ընդդիմության ղեկավար Ֆրանչեսկո Միելեի հետ. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է Horizonweekly-ն:

Հանդիպմանը ներկա էին նաև Հայ դատի Օտտավայի գրասենյակի գործավար Սևակ Պելյանը, Քվեբեկի Հայ դատի հանձնախմբի անդամներ՝ Արփի Պալիոզյանը և Ժիզել Եունանյանը, ՀՅԴ Մոնրեալի «Միհրան Փափազյան» կոմիտեի անդամ Ռուբեն Աշգարյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի քաղաքների հետ փոխհարաբերությունների զարգացման հեռանկարները։

Տիկին Մերի Տերոս Չավուշյանը զեկուցել է հոկտեմբեր 11-ին Ստեփանակերտում  կայացած ՀՅԴ-ի և Արցախի արտաքին գործերի նախարարութեան կողմից կազմակերպված «Համագործակցություն հանուն արդարության եւ խաղաղության» խորագիրը կրող Արցախի բարեկամների քառօրյա համաժողովի մասին, որին ինքը  մասնակցել էր անձամբ։

Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ նոյեմբերի 29-ին տասնօրյա ժամկետով Կանադա է այցելել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Նա քաղաքական հանդիպումներն սկսել էր նոյեմբերի 30-ին՝ հանդիպելով  Կանադայի խորհրդարանի անդամներ Ֆայսալ Էլ Խուրիի և Աննի Կուտրակիսի, ինչպես նաև Լավալի քաղաքապետարանի խորհրդի անդամ Արամ Էլակոզի հետ:

Նույն օրը Իշխան Սաղաթելյանը ներկա էր գտնվել Հայ Օգնության Միության (ՀՕՄ) Կանադայի Լավալի «Շուշի» մասնաճյուղի տարեկան տոնավաճառին:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը նոյեմբերի 30-ին Կանադայի Մոնրեալ քաղաքում մասնակցել է Դաշնակցության 129-րդ տարեդարձի տոնակատարությանը և հանդես եկել ծավալուն ելույթով:

ՀՅԴ Հայաստանի Գեռագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Կանադա այցի շրջանակներում դեկտեմբերի 1-ին Մոնրեալում հանդիպել է ՀՅԴ «Արմեն Կարո» ուսանողական միության անդամների, Կանադայի երիտասարդական միության, ինչպես նաև մի շարք այլ հայ ուսանողական միությունների ներկայացուցիչների հետ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica