close
Եղանակը Երևանում
9 Դեկտեմբերի 2019
+1°
+6°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գրիբոյեդովի արձանի վրա ներկ լցնելու դեպքով Շահեն Հարությունյանը ոստիկանության բաժնում է

Իրավունք

3 Դեկտեմբերի 2019, 12:41
 Գրիբոյեդովի արձանի վրա ներկ լցնելու դեպքով Շահեն Հարությունյանը ոստիկանության բաժնում է

Երևանում Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի վրա ներկ լցնելու դեպքով քաղաքական ակտիվիստ Շահեն Հարությունյանը ոստիկանության բաժնում է. հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

«Շահեն Հարությունյանը ներկայացել է բաժին՝ կատարվածի վերաբերյալ բացատրություն տալու»,- ասել են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:

Շահեն Հարությունյանը հայտարարել էր, որ կարմիրով ներկել է Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանը՝ ի պատասխան Արմավիր քաղաքի քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի կողմից Գարեգին Նժդեհի հուշատախտակի ներկմանը:

Անդրադառնալով Երևանում Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի վրա ներկ լցնելու դեպքին` ՀՀ վարչապետի  մամուլի  քարտուղար  Վլադիմիր  Կարապետյանը  նշել է, որ  վանդալիզմի դրսևորումները տեղ պետք է չունենան մեր հասարակությունում։

«Դատապարտում ենք տեղի ունեցածը։ Վանդալիզմի նման դրսևորումները տեղ չպետք է ունենան մեր հասարակությունում։ Ոստիկանությունն իրականացնում է հետաքննություն, արդյունքների մասին առաջիկայում հանրությունը կտեղեկացվի»,- ընդգծել է Վլադիմիր Կարապետյանը:

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ նա կարմիրով ներկել էր Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica