close
Եղանակը Երևանում
9 Դեկտեմբերի 2019
+1°
+6°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Միացյալ Նահանգները Մեքսիկայի հետ սահմանին պատի նոր հատված կկառուցի

Աշխարհ

3 Դեկտեմբերի 2019, 11:39
 Միացյալ Նահանգները Մեքսիկայի հետ սահմանին պատի նոր հատված կկառուցի

ԱՄՆ-ն մինչ 2020 թվականի դեկտեմբերի 30-ն Արիզոնա նահանգում՝ Մեքսիկայի հետ սահմանին պատի նոր հատված կկառուցի, որի համար կծախսվի գրեթե 400 միլիոն դոլար. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ԱՄՆ ռազմական գերատեսչության կայքը:

Նշվում է՝ «Fisher Sand and Gravel Co.» ընկերությունը 399.962 ԱՄՆ միլիոն դոլար արժողությամբ պայմանագիր է ստացել՝ շինարարական աշխատանքներն իրականացնելու նպատակով:

Պատի նոր հատվածի երկարությունը կկազմի շուրջ 50 կմ:

Ավելի վաղ՝ սեպտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Մեքսիկայի հետ սահմանին պատի մոտ կատարված հաջող փորձի մասին, որի արդյունքում պրոֆեսիոնալ լեռնամագլցողները չէին կարողացել հաղթահարել պատի արգելքը:

Հիշեցնենք, որ Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը Դոնալդ Թրամփի նախընտրական խոստումներից էր: 2019-ի փետրվարին Թրամփն արտակարգ դրություն էր հայտարարել՝  պատի կառուցման համար նախատեսված 6.4 միլիարդ ԱՄՆ դոլարի հավաքագրման նպատակով: Նախագահի հակառակորդները պատի կառուցման համար համաձայնել էին տրամադրել միայն 1.4 միլիարդ ԱՄՆ դոլար:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica