close
Եղանակը Երևանում
26 Հունվարի 2020
+1°
+2°Ցերեկ
-6°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հնվ 2020
USD1478.87
GBP1626.79
EUR1528.43
RUB17.75
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թրամփը Մեծ Բրիտանիայում է՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով

Աշխարհ

3 Դեկտեմբերի 2019, 11:15
 Թրամփը Մեծ Բրիտանիայում է՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն առաջին տիկին Մելանյա Թրամփի ուղեկցությամբ երկօրյա այցով ժամանել է Մեծ Բրիտանիա՝ կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է The Independent-ը:

Այնուամենայնիվ, ԱՄՆ նախագահի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հանդիպման վերաբերյալ պաշտոնական հայտարարություն դեռևս չի արվել:

Նշվում է՝ Միացյալ Նահանգների ղեկավարի այցը կարող է մի շարք խնդիրների պատճառ դառնալ Ջոնսոնի՝ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի համար:

Ավելի վաղ Ջոնսոնն ակնարկել էր՝ հուսով է, որ Թրամփն իր այցի ընթացքում զերծ կմնա բրիտանական քաղաքականության շուրջ մեկնաբանություններից: Միևույն ժամանակ ակնհայտ է, որ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Թրամփը չի կարող խուսափել ինչպես կայանալիք ընտրությունների, այնպես էլ «Brexit»-ի, Վաշինգտոնի և Լոնդոնի միջև առևտրային բանակցությունների մասին հարցերից:

Հավելվում է, որ Թրամփը մի շարք առիթներով հայտարարել է կայանալիք ընտրություններում Ջոնսոնին աջակցելու մասին, սակայն սոցիալական հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ բրիտանացի ընտրողների մեծամասնությունը բացասական է վերաբերվում Թրամփին, հետևաբար նրա աջակցությունը կարող է ոչ ցանկալի հետևանքներ ունենալ Ջոնսոնի վարկանիշի համար:

 Միաձուլում
25 Հունվարի 2020, 15:17 Միաձուլում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica