close
Եղանակը Երևանում
9 Դեկտեմբերի 2019
+1°
+6°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պուտինի ու Զելենսկիի հանդիպումը չի բացառվում. Ուկրաինայի փոխվարչապետ

Աշխարհ

3 Դեկտեմբերի 2019, 11:08
 Պուտինի ու Զելենսկիի հանդիպումը չի բացառվում. Ուկրաինայի փոխվարչապետ

Ուկրաինայի փոխվարչապետ Դմիտրի Կուլեբան հայտարարություն է տարածել այն մասին, որ Փարիզում կայանալիք նորմանդական գագաթնաժողովի շրջանակում բացառված չէ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ առ դեմ հանդիպումը. ըստ Yerkir.am-ի՝ գրում է korrespondent.net-ը:

«Ես այն կարծիքին եմ, որ այդ իրավիճակը կարող է ինքնաբուխ ստեղծվել: Հիշեք Մինսկը, թե ինչպես անցան բանակցություններն այնտեղ 2015 թվականին: Բանակցությունների ժամանակ ձևաչափն անընդհատ փոխվում էր, մեկ այսպես էին հանդիպում, մեկ՝ այնպես: Այդ ամենը նախօրոք պլանավորված չէր»,- պարզաբանել է Կուլեբան ու ավելացրել, որ եթե Ուկրաինայի շահերից բխի այդպիսի հանդիպման անցկացումը, ապա այն կանցկացվի:

«Ինչ վերաբերում է Զելենսկիի և Պուտինի հանդիպմանը, ապա քառակողմ գագաթնաժողովը շատ ճկուն ձևաչափ է: Անշուշտ, գոյություն ունի նաև արարողակարգային մաս, բայց հնարավոր է անհրաժեշտության պարագայում դրանից դուրս գալ: Մենք մի բան չենք անի գագաթնաժողովում, այն է՝ մենք թույլ չենք տա Ռուսաստանից մեր գործընկերներին ստեղծել, թե Զելենսկին ինչ-որ բան է պայմանավորվում Պուտինի հետ մեր դաշնակիցների թիկունքում»,- վստահեցրել է պաշտոնյան:

Հիշեցնենք, որ նախօրեին Ուկրաինայի նախագահ Զելենսկին նշել էր, որ պատրաստ է Պուտինի հետ հանդիպմանը՝ միևնույն ժամանակ անդրադառնալով նաև այն թեմաներին, որոնց մասին պատրաստվում է բարձրացնել այդ հանդիպմանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica