close
Եղանակը Երևանում
9 Դեկտեմբերի 2019
+1°
+6°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երեւան-Սեւան ճանապարհին էլեկտրասյունն ընկել է «Սպայկա»-ի բեռնատարի վրա. ժամանել են փրկարարներ

Հասարակություն

3 Դեկտեմբերի 2019, 10:52
 Երեւան-Սեւան ճանապարհին էլեկտրասյունն ընկել է «Սպայկա»-ի բեռնատարի վրա. ժամանել են փրկարարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, դեկտեմբերի 2-ին, ժամը 21:42-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 58-րդ կմ-ին էլեկտրական սյունն ընկել է բեռնատար ավտոմեքենայի վրա՝ խոչընդոտելով երթեւեկությունը. Yerkir.am-ին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ռադիոյի հենասյունն ընկել է «Սպայկա» ՍՊԸ-ին պատկանող «Volvo» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վրա:

Փրկարարներն ապամոնտաժել են հենասյունը եւ ապահովել անվտանգություն:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica