close
Եղանակը Երևանում
9 Դեկտեմբերի 2019
+1°
+6°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եթե քաղաքական պատվեր է՝ «ամեն ինչ» էլ «կբացահայտեն». Արթուր Եղիազարյանը՝ ԱԺ քննիչ հանձնաժողովի մասին

Քաղաքական

3 Դեկտեմբերի 2019, 09:22
 Եթե քաղաքական պատվեր է՝ «ամեն ինչ» էլ «կբացահայտեն». Արթուր Եղիազարյանը՝ ԱԺ քննիչ հանձնաժողովի մասին

2019 թ. մայիսի 31-ից «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ԱԺ-ում գործում է 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովը, որի նպատական է՝ ուսումնասիրել և բացահայտել Ապրիլյան պատերազմի գործողությունների պատճառներն ու հետևանքները:

Նման հանձնաժողով ունենալու լավագույն փորձերից մեկը պատկանում է Իսրայելին, երբ  շիա «Հեզբոլլահ» արմատական խմբավորման դեմ վարած 34-օրյա մարտական գործողություններից հետո ստեղծվեց քննիչ հանձնաժողով, և, թեկուզ Իսրայելը, ըստ էության, հաղթած էր դուրս եկել, այնուամենայնիվ, մի շարք դատական գործեր ու պաշտոնանկություններ եղան:  Այդ հանձնաժողովը բավականին դաստիարակիչ դեր ունեցավ հետագա տարիներին, որովհետև քննողները մարտական գործին ծանոթ, խորագետ մարդիկ էին, մի գործոն, որը բացակայում է մեր՝ վերոհիշյալ հանձնաժողովի շարքերում:

Իհարկե, այդ հանձնաժողովի կազմում է գտնվում նաև Սասուն Միքաելյանը, ով Արցախյան ազատամարտի ակտիվ մասնակից է, բայց մյուսներից մի քանիսի մասով՝ կոնկրետ տարակուսանք կա: Յուրաքանչյուր աշխատանք պահանջում է համապատասխան մասնագետի, բայց Ապրիլյան պատերազմի պատճառներն ու հետևանքները քննում է մի խումբ, որտեղ որոշ մարդիկ պարզապես կապ չունեն զինվորական գործի հետ:

Հանձնաժողովի անդամներից մեկը կին է, նախագահը՝ Անդրանիկ Քոչարյանը: Այդ մարդը ո՛չ խորհրդային, ո՛չ հայկական բանակում ծառայություն չի անցկացրել, ասել է՝ կապ չունի զինվորական գործի հետ: Շատ հետաքրքիր է՝ ո՞վ է նրան նշանակել այդ պաշտոնին, և որքանով կարող է նա, հերիք չի քննել, դեռ եզրակացություն էլ կազմել Ապրիլյան պատերազմի մասին:

Ազատամարտիկ, ՀՀ ՊՆ ռազմական ինստիտուտի նախկին զինվորական ավագ դասախոս, ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանի կարծիքով՝ եթե անաչառ քննություն է պետք, ապա անշուշտ շատ էական է, թե ովքեր են այդ հանձնաժողովի անդամները, որքանո՞վ են հասկանում, թե ինչ են զինված ուժերը, բանակը, ստորաբաժանումները, զորատեսակները, մարտական ծառայությունը, հրամանը, որոշուների կայացումը, պլանավորումը, թիկունքը, մարտավարությունը և իր տեսակները, տեղագրությունը, հոգեբանությունը։

«Սկսենք նրանից, թե ի՞նչ են ուզում բացահայտել։ Եթե քաղաքական պատվեր է՝ «ամեն ինչ» էլ «կբացահայտեն», էական չէ այդ ժամանակ՝ հանձնաժողովի անդամները մասնագիտորեն ունակ են, թե ոչ։ Նման դեպքերում կարևորը լինի թիրախավորված ուժ, անձ, որին պետք է քավության նոխազ սարքել», - նշում է Ա. Եղիազարյանը։

Նրա մոտեցմամբ՝ ճիշտ չեն ընտրվում նաև հանգամանքները պարզելու համար ԱԺ հրավիրվող մարդիկ. «Զավեշտալի է, երբ լսում եմ, որ դեպքերը պարզելու համար զրուցում (հարցաքննում) են շարքային զինվորի, առավել ևս՝ նրանից ուզում, որ գնահատական տա։ Որտեղի՞ց պետք է նա այդ ամենն իմանա, նրանից կարելի է միայն իր պարտականությունների կատարման մասին իմանալ։ Լավագույն դեպքում կարող է որպես ականատես նկարագրել այն, ինչ տեսել է։ Իսկ իր տեսածից ինչն ինչպես և ինչու է եղել՝ նա չի էլ կարող իմանալ և բացատրել։ Պատճառահետևանքային կապը տեսնել ու վերլուծել կարողանալու համար շատ փորձառու անձիք են պետք»։

Ըստ Ա. Եղիազարյանի՝ դա կարող են անել ի պաշտոնե իրավասու անձիք՝ տարբեր զորատեսակների հրամանատար-սպաները և ռազմական գործի տեսաբանները։ Իսկ որոշում կայացնող հրամանատարին քննելու համար՝ պետք է եթե ոչ ավելին, առնվազն այդ հրամանատարի գործին, լիազորությունների ու իրավասությունների շրջանակը տիրապետել։

«Շատ ծավալուն թեմա է, եթե սկսեմ բացատրել՝ մի քանի թերթ տեքստ պետք է գրեմ՝ միայն ամբողջը նկարագրելու համար։ Անգամ շարքային զինծառայող էլ եղած լինեին՝ անհնարին է այդ ամբողջը հասկանալ»- փաստեց փորձագետը՝ ավելացնելով, որ, հետևաբար, նման խնդիրն ուսումնասիրելու համար հանձնաժողով պետք է ձևավորել փորձառու զինվորականներից, ռազմագետներից և բանակի կառուցվածքը, խնդիրները և էությունը խորությամբ տիրապետող անձանցից: 

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 22-ին կայացած քննարկման ժամանակ, Անդրանիկ Քոչարյանն ու իշխող խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը, ով նույնպես չի ծառայել բանակում, փորձել էին ճշտել, թե Ապրիլյան պատերազմի ժամանակ զինվորները որքան քաջ են եղել: Ներկա գտնվող ներկա ու նախկին զինծառայողներն ամոթանք էին տվել նրանց:

 

Գևորգ Գյուլումյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica