close
Եղանակը Երևանում
7 Դեկտեմբերի 2019
+2°
+5°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Հեռուստամարաթոն-2019»-ին հանգանակված քիչ գումարի պատճառը հիմնադրամի նախկին տնօրենի մեծ աղմուկով ձերբակալումն էր. tert.am

Հասարակություն

2 Դեկտեմբերի 2019, 23:48
 «Հեռուստամարաթոն-2019»-ին հանգանակված քիչ գումարի պատճառը հիմնադրամի նախկին տնօրենի մեծ աղմուկով ձերբակալումն էր. tert.am

Իմ կարծիքով «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանին մեծ աղմուկով ձերբակալումն է պատճառը, որ հիմնադրամը վարկաբեկվեց և «Հեռուստամարաթոն-2019»-ին հանգանակված գումարը կազմեց 9.8 մլն դոլար, ինչը ամենացածր ցուցանիշն է 2006 թվականից ի վեր. ըստ Yerkir.am-ի` այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ֆինանսների հանձնախմբի նախագահ Արմեն Գրիգորյանը` անդրադառնալով Հեռուստամարաթոն-2019»-ին հանգանակության այս տարվա արդյունքին:

«Դրանով ցույց տվեցինք աշխարհին, որ ձեր փոխանցած գումարները այստեղ նաև «ուտում» են: Դա ազդեց հիմնադրամի հեղինակության վրա, քանի որ համահայկական հիմնադրամը մեր ազգի միասնականության, միավորման ատրիբուտներից մեկն էր, նպատակն էր հավաքել ազգին մեկ գաղափարի շուրջ և պետք էր այդտեղ շատ զգույշ վարվել: Ես չեմ ասում, որ պետք է հանցանքը թաքցնել, ուղղակի պետք չէր այդ աստիճանի աղմուկ հանել, որը կվարկաբեկեր հիմնադրամը»,-ասաց  Արմեն Գրիգորյանը և նշեց, որ հիմնադրամը պետք է առանձնացնել նախորդ տնօրենի վարքագծից:

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամը ցավալի համարեց այն, որ այս տարի քիչ գումար հավաքվեց, քանի որ կարելի էր շատ մեծ գործեր անել: «Հայտարարվեց, որ այս իշխանությունները հետևելու են, որ ամեն կոպեկ իր նպատակին ծառայի, շատ լավ է, ես որևէ խնդիր չեմ տեսնում, բայց փաստը այն է, որ հիմա հավաքվեց տասը միլիոնից պակաս գումար, մինչդեռ 2008 թվականին եղել է 35 միլիոն: Եթե հիմնադրամը չվարկաբեկվեր և իշխանություններն ունենային բարձր  վստահություն, կունենայինք շատ ավելի լավ պատկեր»,-ասաց նա:

Արմեն Գրիգորյանը համոզմունք հայտնեց, որ եթե ավելի շատ գումար հավաքվեր քան նախորդ տարի, ապա իշխանության ներկայացուցիչները կթմբկահարեին, որ սա իշխանության բարձր վստահության արդյունք է:

Հիշեցնենք, որ 2019 թվականի հոկտեմբերի 9-ին Արա Վարդանյանին մեղադրանքը փոխվել էր և նա կալանավորվել էր՝ հիմնադրամի գումարներից ավելի քան 146 մլն դրամ յուրացնելու մեղադրանքով։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica