close
Եղանակը Երևանում
22 Հունվարի 2020
-5°
+1°Ցերեկ
-5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հնվ 2020
USD1479.33
GBP1625.24
EUR1531.82
RUB17.75
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կարևոր է ԼՂ կարգավորման գործընթացում խուսափել հռետորաբանությունից. Լավրով

Աշխարհ

2 Դեկտեմբերի 2019, 21:43
 Կարևոր է ԼՂ կարգավորման գործընթացում խուսափել հռետորաբանությունից. Լավրով

Մոսկվան շահագրգիռ է, որ Ղարաբաղյան կարգավորմանն ուղղված վստահության միջոցառումները կյանքի կոչվեն, և կարևոր է խուսափել հռետորաբանությունից. ըստ yerkir.am-ի՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, որն այսօր պաշտոնական այցով մեկնել է Բաքու:

Վաղը տեղի կունենան նրա բանակցությունները ադրբեջանցի գործընկերոջ հետ:

«Մենք շահագրգռված ենք, որ վստահության միջոցառումների, հումանիտար շփումների  հաստատման վերաբերյալ պայմանավորվածությունները  այդ թվում ՝ ԶԼՄ-ների մասով, որոնք ձեռք էին բերվել Վիեննայի գագաթաժողովում և հաստատվել  Մոսկվայում նախարարական հանդիպման ժամանակ, կյանքի կոչվեն: Դրանց հետզհետե իրագործվում են, և հուսով եմ՝ այս շաբաթ նախատեսված՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը հնարավորություն կտա համախմբելու այդ գործընթացները»,- ըստ ՌԻԱ «Նովոստի»-ի՝ ասել է Լավրովը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ:

Նա նաև հավելել է. «Համաձայն եմ ձեզ հետ, որ երկարատև քաղաքական կարգավորման ուղղությամբ դեռ շատ բան է պետք անել: Լիովին աջակցում եմ ձեր այն թեզին, որ հարկավոր է խուսափել հռետորաբանությունից, որը հակասում է երկու կողմից հավանություն ստացած և ՄԱԿ-ի կանոնակարգում ու Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված հիմնարար սկզբունքներին»:

Կազմեցէ՛ք Կառավարութիւնը
21 Հունվարի 2020, 23:37 Կազմեցէ՛ք Կառավարութիւնը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica