ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վանաձորում տեղի ունեցած հոր և որդու դանակահարությունը բացահայտվել է
Հասարակություն

Մի տղամարդու և քրոջ որդու միջև կենցաղային հարցերի շուրջ վեճ էր ծագել և պարզաբանումների ընթացքում երիտասարդը դանակահարել էր քեռուն ու քեռորդուն՝ Yerkir.am-ին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունից։
Հանցանքի հեղինակ 23-ամյա երիտասարդը ներկայացել է ոստիկանություն և ձերբակալվել։
Դեպքը տեղի էր ունեցել դեկտեմբերի 1-ի գիշերը․ կտրած-ծակած վնասվածքներով հոսպիտալացվել էին 50-ամյա տղամարդն ու նրա 23-ամյա որդին, որոնց վիրահատել էին։