close
Եղանակը Երևանում
7 Դեկտեմբերի 2019
+2°
+5°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԿԳՄՍ նախարարությունը 134 մլն դրամ կտրամադրի ձեռնարկատիրական կրթության թեմայով հեռուստաֆիլմեր պատրաստելուն

Հասարակություն

2 Դեկտեմբերի 2019, 18:29
 ԿԳՄՍ նախարարությունը 134 մլն դրամ կտրամադրի ձեռնարկատիրական կրթության թեմայով հեռուստաֆիլմեր պատրաստելուն

Ձեռնարկատիրական կրթության զարգացմանը, մասնավորապես, բուհերում դիզայն մտածելակերպի ներդրման արդյունավետությանը նվիրված  երկօրյա աշխատաժողով է տեղի ունեցել Աղվերանում՝ «Ձեռնարկատիրական կրթության քաղաքականության երկխոսություն» թեմայով՝ Yerkir.am-ին հայտնում են ԿԳՄՍ նախարարության լրատվական ծառայությունից։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ  Լուսինե Առաքելյանը տեղեկացրել է, որ հանրակրթական  ծրագրերում  ներառված են  ֆինանսական և  ձեռնարկատիրական  կրթության թեմաներ,  որոնք  ինտեգրված են  տարբեր  առարկաների ծրագրերում և  դասավանդվում  են դպրոցներում: ԿԳՄՍ նախարարությունը  ֆինանսական  կրթության ծրագրի  ներդրման նպատակով  համագործակցում է ՀՀ կենտրոնական բանկի հետ,  մասնավորապես,  դասավանդող ուսուցիչների  համար  իրականացվել են  համատեղ վերապատրաստման դասընթացներ:

Նախարարի տեղակալ Լ. Առաքելյանը նշել է, որ ֆինանսական կրթություն  է իրականացվում մոտ 750 հանրակրթական դպրոցներում, և արդեն վերապատրաստվել է մոտ 4000 ուսուցիչ:

«Ֆինանսական կրթության դասավանդումը  սկսվել է Երևանից,  սակայն այժմ ծրագիրն իրականացվում է նաև բազմաթիվ մարզային դպրոցներում:  Ձեռնարկատիրական կրթության դասավանդումն իրականացվում է ՀՀ բոլոր  հանրակրթական դպրոցներում` երկրորդ  դասարանից սկսած` «Ես և շրջակա աշխարհը»,  «Մաթեմատիկա»,  «Հանրահաշիվ», «Հասարակագիտություն», «Տեխնոլոգիա»  առարկաների շրջանակում: Նշված առարկաների  կրթական ծրագրերում ներառված են ձեռնարկատիրական  գործունեությանն առնչվող թեմաներ և այս ծրագրի շրջանակում մինչ այժմ  վերապատրաստվել է 8000-ից ավել ուսուցիչ»,- նշել է Լ. Առաքելյանը` հավելելով,  որ կատարվածին զուգահեռ մշակվում են նաև  նոր ծրագրեր` ձեռնարկատիրական և ֆինանսական կրթության  զարգացման նպատակով:  ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2020 թվականի պետական  բյուջեի  հատկացումներում, ինչպես իր խոսքում նշել է նախարարի տեղակալը, մոտ 134 մլն դրամ գումար է նախատեսվել  ֆինանսական և ձեռնարկատիրական կրթության թեմաներով՝  հեռուստաֆիլմերի և հաղորդումների պատրաստման համար: Դրանք իրականացվելու են մրցութային եղանակով:

 «Ձեռնարկատիրական կրթության քաղաքականության երկխոսություն»  աշխատաժողովը կազմակերպել է Հայաստանում Բրիտանական  խորհրդի գրասենյակը` համագործակցելով Ամերիկյան համալսարանի  հետ «Ստեղծարար միտք. պատրաստվի´ր նորարարության, Հայաստա´ն» ծրագրի շրջանակում:   Ծրագրի ղեկավար  Արման Առաքելյանի տեղեկացմամբ  18-35 տարեկան երիտասարդների  համար 2019 թ. ընթացքում իրականացվում են մի շարք սեմինարներ` նպատակ ունենալով աջակցել ստեղծագործ ու  նորարար երիտասարդներին ձեռնարկատիրական նախաձեռնություններում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica