close
Եղանակը Երևանում
7 Դեկտեմբերի 2019
+2°
+5°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԼՂ բանակցությունների ո՞ր փուլում է օրակարգ փոխվել. Ստանիսլավ Տարասով

Քաղաքական

2 Դեկտեմբերի 2019, 18:14
 ԼՂ բանակցությունների ո՞ր փուլում է օրակարգ փոխվել. Ստանիսլավ Տարասով

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը դեկտեմբերի 4-ին հանդիպելու են Բրատիսլավայում: Այն տեղի կունենա ԵԱՀԿ 26-րդ նախարարական համաժողովի շրջանակում և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ:

Նախարարները 2019-ին հանդիպել են 4 անգամ՝  հունվարի 16-ին Փարիզում, ապրիլի 15-ին Մոսկվայում, հունիսի 20-ին Վաշինգտոնում և սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում: «Բայց դրանցից միայն Ռուսաստանի մայրաքաղաքում ապրիլին անցկացվածը կարելի է համարել համեմատաբար արդյունավետ, ինչը հատուկ շեշտում էր ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ բանակցություններն ամփոփելով»,- ըստ yerkir.am-ի՝ Regnum-ում տպագրված՝ «Լավրովը պետք է այնպես խոսի, որ իրեն չմեկնաբանեն» հոդվածում նշում է ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը:

Ըստ նրա՝ Լավրովը նշել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները ձևակերպել են մի շարք հումանիտար միջոցառումների հեռանկարներ, այդ թվում՝ զոհվածների մարմինների, գերիների փոխանակման, լրագրողների փոխայցելությունների, որոնք կարող լիցքաթափել իրավիճակը և վստահության մթնոլորտ ստեղծել, և դա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Վիեննայում նախանշած գործընթացի դրական շարունակությունն է:

«Լավրովը նաև նշել էր, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների խնդիրներից է «ավելի դրական մթնոլորտի ձևավորումը», և «հենց այն բանի համար, որ մոտեցվեն դիրքորոշումները և գնան փոխզիջման, հարկավոր են համանախագահների շարունակական ջանքերը», ինչից հետևում է, որ ներկայումս Մինսկի խումբը հակամարտության կարգավորման հիմնական պայմաններով չի զբաղվում՝ ուշադրություն դարձնելով գլխավորապես «վստահության մթնոլորտի առաջխաղացմանը»: Բրատիսլավայում Մամեդյարով-Մնացականյան հանդիպումը դժվար թե որևէ բան փոխի այդ իմաստով: Եվ հարց է առաջանում ԵԱՀԿ ՄԽ-ի՝ այդ ուղղությամբ նվաճումների մասին: Օրերս ԱՊԱ-ի հետ հարցազրույցում ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը ցուցակ է ներկայացրել, սակայն մատնանշել է միայն 2008-ին ընդունված Մոսկովյան հռչակագիրը՝ հակամարտության կարգավորման վերաբերյալ առաջին և դեռևս միակ փաստաթուղթը, որի տակ կան Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ստորագրությունները: Շատ չէ: Այստեղից ոչ հռետորական հարց՝ ե՞րբ և ՄԽ միջնորդությամբ ընթացող բանակցությունների ո՞ր փուլում է տեղի ունեցել օրակարգի փոփոխություն: Չէ՞ որ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո միջնորդներն աշխատում էին Վիեննեայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ, որոնք նախատեսում են հակամարտող կողմերի շփման գծում մոնիթորինգի համակարգերի տեղադրում և միջազգային դիտորների առկայություն: Եվ ինչո՞ւ ԵԱՀԿ ՄԽ-ն, մարտի 9-ին հրապարակելով իր հայտնի և ծավալման աստիճանով աննախադեպ հայտարարությունը, հրապարակավ նշելով դիրքորոշումները՝ շատ բաներում նման Մադրիդյան սկզբունքներին ու ընկած Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հիմքում, հետագայում մոռացավ այդ մասին»,- հարցեր է բարձրացնում քաղաքագետը:

Ըստ նրա՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները ձեռնտու չէին Բաքվին, դրանց տակ, որքան հայտնի է, նրա ստորագրությունը չկա: Տարասովն ընդգծում է, որ Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ այդ փաստաթղթերի գործնական իրագործումը կարող է լրջորեն փոխել իրավիճակը տարածաշրջանում: «Պարադոքսն այն էր, որ Երևանը նույնպես արգելափակեց այդ հիմնախնդիրը, թեև այն ամբողջապես  Մադրիդյան սկզբունքների շրջանակում էր: Իսկ հիմա Փաշինյանը հայտարարում է, թե «մենք պետք է հասկանանք՝ ինչ են այդ սկզբունքները, քանի որ ունենք տեքստ և այդ տեքստի տասնյակ մեկնաբանություններ»: Նրա խոսքով՝ «մենք պետք է հասկանանք, թե ապագա բանակցություններում ո՞ր մեկնաբանությունների վրա ենք հենվելու», քանի որ «սկզբունքների մեկնաբանությունները, որոնք տալիս է Ադրբեջանը, մեզ համար անընդունելի են»: Այլ կերպ ասած՝ Հայաստանը ԵԱՀԿ ՄԽ ոտքի տակից հանում է կարգավորման բանակցություններում գոյություն ունեցող բազային հիմքը՝ գործընթացը տանելով դեպի ավելի բարդ բանավեճ:

Բաքվին իրադարձությունների նման ընթացքը մարտավարական նկատառումներով լիովին ձեռնտու է, ընդունում է հումանիտար հիմնախնդիրների հարցով բանակցություններ վարելու տարբերակը: Այսինքն՝ ընթանում են բանակցություններ բանակցությունների մասին: Եվ՝ նախորդ ձևաչափով՝  բանակցություններին Ստեփանակերտի մասնակցության հարցը տանելով բացառապես լեզվակռվի ոլորտ: Եվ նախկինի պես գաղտնիության հաստ քողի տակ ինչ-որ բան է կատարվում, սակայն կոնկրետ ի՞նչ, ոչ ոք չգիտի»,- գրում է Ստանիսլավ Տարասովը:

Օրերս Լավրովը երկօրյա պաշտոնական այցով Բաքու  է մեկնում: Այցի ծրագրով նախատեսված է հանդիպում Ալիևի և բանակցություններ Մամեդյարովի հետ, որը կարող է իր տպավորություններ է ներկայացնել Բրատիսլավայում հայ գործընկերոջ հետ հանդիպումից: Դրա նախաշեմին ՌԴ ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդական ջանքերում Մոսկվայի դերի մասին՝ հայտարարելով, որ «կողմերին աջակցությունը ՌԴ ԱԳՆ-ի առաջնահերթություններից է և ՌԴ նախագահի ուշադրության կենտրոնում է»:

«Վերջերս Լավրովի՝ Երևան այցից հետո բանը հասավ նրան, որ ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահը ստիպված եղավ ադրբեջանական ԶԼՄ-ներում հանդես գալ շեֆի՝  Բաքվի դժգոհությունն առաջացրած որոշ դատողությունների «մեկնաբանի» դերում: Հիմա սպասենք, թե Ադրբեջանում Ղարաբաղյան հակամարտության մասին ինչ կասի արդեն ինքը՝ Լավրովը»,- ամփոփում է քաղաքագետը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica