close
Եղանակը Երևանում
7 Դեկտեմբերի 2019
+2°
+5°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սննդի անվտնգության ոլորտում Հայաստանը տարածաշրջանային հարթակ դարձնելու համար նախագահ Սարգսյանը ԱՄԷ-ի հետ համաձայնագիր կստորագրի

Հասարակություն

2 Դեկտեմբերի 2019, 18:06
 Սննդի անվտնգության ոլորտում Հայաստանը տարածաշրջանային հարթակ դարձնելու համար նախագահ Սարգսյանը ԱՄԷ-ի հետ համաձայնագիր կստորագրի

Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱՄԷ սննդի անվտանգության պետնախարար Մարիամ Ալ-Մուհեյրի հետ՝ Yerkir.am-ին հայտնում են ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից։

Մարիամ Ալ-Մուհեյրը Հայաստանի Հանրապետության նախագահին է ներկայացրել սննդի անվտանգության ոլորտում ԱՄԷ հայեցակարգը և փորձը, ինչպես նաև ոլորտի զարգացմանն ուղղված՝ ԱՄԷ-ում իրականացված քայլերը։

Նախագահ Սարգսյանը, կարևորելով Հայաստանում սննդի անվտանգության կառավարման համակարգերի զարգացումը, նշել է, որ անհրաժեշտ է համատեղ աշխատել և օգտագործել առկա մեծ ներուժը։

Հանդիպման շրջանակում պայմանավորվածություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկել առաջիկայում սննդի անվտնգության ոլորտում Հայաստանը տարածաշրջանային հարթակ դարձնելու ուղղությամբ։ Այս համատեքստում քննարկվել է Հայաստանի և ԱՄԷ-ի կառավարությունների միջև համապատասխան համաձայնագրի ստորագրման անհրաժեշտությունը։

Նախագահ Սարգսյանն ԱՄԷ սննդի անվտանգության պետնախարարին հրավիրել է Հայաստան՝ ևս մեկ անգամ քննարկելու իրականացվելիք ծրագրերը, ինչպես նաև տեղում ծանոթանալու մեր երկրի մրցակցային հնարավորություններին։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica