close
Եղանակը Երևանում
7 Դեկտեմբերի 2019
+2°
+5°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դուք էլ Ձեր մասով թույլ եք տալիս հայագիտական կարևոր առարկաները մտնեն կամընտրության դաշտ. ԵՊՀ ուսանողը՝ ռեկտորի պաշտոնակատարին

Մշակույթ

2 Դեկտեմբերի 2019, 18:05
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դուք էլ Ձեր մասով թույլ եք տալիս հայագիտական կարևոր առարկաները մտնեն կամընտրության դաշտ. ԵՊՀ ուսանողը՝ ռեկտորի պաշտոնակատարին

Ինչքան էլ փորձում էինք ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի դիրքորոշումը հասկանալ, այնուամենայնիվ,  շատ հարցեր այդպես էլ անպատասխան մնացին՝ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի ուսանող Ամալյա Հարությունյանը՝ մեկնաբանելով  ԵՊՀ ուսանողների և ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հանդիպման ժամանակ հնչած հարցուպատասխանը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագծի խնդրահարույց դրույթների վերաբերյալ։ 

Ուսանողը հարց էր ուղղել ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարին՝ արդյո՞ք նա, որպես մտավորական, որևէ վտանգ չի տեսնում, երբ առաջարկում է, որ բուհը, գիտխորհուրդը կամ ֆակուլտետը որոշեն «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» և «Հայ գրականություն» առարկաների՝ ոչ մասնագիտական ֆակուլտետներում անցնելու հարցը և թույլ է տալիս, որ հայագիտական այդ կարևոր առարկաները մտնեն կամընտրության դաշտ:

Ի պատասխան ուսանողի հարցին ԵՊՀ ռեկտորի ժ/պ Գեղամ Գևորգյանը նշել էր. «Շատ տխուր կլիներ, որ բոլորս միակերպ մտածեինք և բոլորս նույն գործն անեինք, օրինակ, բոլորս զբաղվեինք ազգի խնդիրներով, ասեինք՝ մեր ազգին սա է պետք, բայց գործ չանեինք: Մարդիկ տարբեր կերպ են մտածում և իմ ասածը ընդամենը հետևյալն է` թողեք թող չափահաս մարդը ինքը կատարի իր ընտրությունը»:

Նա  ընդգծել էր, որ բուհում հաստատվում են զանազան կրթական ծրագրեր, և կրթական ծրագրեր հաստատողները մտածող մարդիկ են. «Նրանք մտածում են այնպես լինի, որ օգուտ բերի թե՛ բուհին, թե՛ իրենց կրթական ծրագրին, թե՛ մասնագիտությանը, թե՛ հայրենիքին: Չմտածենք, որ մարդիկ բոլորն էգոիստ են»:

Գեղամ Գևորգյանը օրինակ էր բերել մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին` մատնանշելով, որ կոմպոզիտորը հայերեն գրեթե չէր խոսում. «Դուք համարում եք, որ Արամ Խաչատրյանը լա՞վ հայ էր և հայ ազգին օգո՞ւտ է տվել: Դուք համարում եք, որ Արամ Խաչատրյանը հայ ազգի հպարտությո՞ւնն է»,- հարցադրումներն ուսանողին էր ուղղել ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը:

Մանրամասները` տեսանյութում․ 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica