close
Եղանակը Երևանում
4 Հուլիսի 2020
+19°
+30°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գուտերեշը հորդորել է «գլուխներն ավազի մեջ չթաքցնել» կլիմայի փոփոխությունների դեմ պայքարում

Աշխարհ

2 Դեկտեմբերի 2019, 17:14
 Գուտերեշը հորդորել է «գլուխներն ավազի մեջ չթաքցնել» կլիմայի փոփոխությունների դեմ պայքարում

Երկրները պետք է ազատվեն ածուխի կախվածությունից և վճար սահմանեն ածխածնի արտանետումների համար՝ մոլորակի վրա կյանքի պահպանման նպատակով. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Կլիմայի փոփոխության շուրջը ՄԱԿ-ի պարփակ խորհրդաժողովի (COP-25) բացմանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի ելույթին հղումով:

Գուտերեշը նշել է, որ որ այժմ մարդկությունը կանգնած է ճամփաբաժանին: «Հաջորդ տասնամյակի վերջին մենք կհայտնվենք երկու արահետներից մեկին. կա՚մ մենք կհանձնվենք՝ անցնելով անդարձ կետը, և սպառնալիքի տակ դնելով մոլորակի վրա ամբողջ կենդանական աշխարհը: Բայց մենք ուզում ենք արդյոք, որ մեզ հիշեն որպես մի սերունդ, որը գլուխը թաքցրել Է ավազի մեջ, որը զբաղվել է խաբեությամբ, մինչ մոլորակն այրվում Էր»,- դիմել է Գուտերիշը խորհրդաժողովի մասնակիցներին:

Ինչ վերաբերում է մյուս ուղուն, ապա գլխավոր քարտուղարն այն համարել է «հույսի ճանապարհ», որը նշանակում է ածխածնի արտանետումների և ածխի օգտագործման քանակի անհապաղ նվազեցում:

«Այժմ մենք պետք է տարեկան 7.6 տոկոսով նվազեցնենք մթնոլորտ արտանետումների քանակը»,- վստահաբար նշել է նա ու ամփոփել իր խոսքը. «Եկել է ժամանակն ապացուցելու բնության դեմ պատերազմը դադարեցնելու մեր մտադրության լրջությունը»:

Բարձունքի ուտոպիան
3 Հուլիսի 2020, 22:02 Բարձունքի ուտոպիան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica