close
Եղանակը Երևանում
7 Դեկտեմբերի 2019
+2°
+5°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տնտեսական ակտիվությունը «սիզիփոսյան աշխատանք» է՝ զարգացում չի լինելու․ Վարդան Բոստանջյան

Տնտեսական

2 Դեկտեմբերի 2019, 16:53
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տնտեսական ակտիվությունը «սիզիփոսյան աշխատանք» է՝ զարգացում չի լինելու․ Վարդան Բոստանջյան

Վարչապետի ու իշխանական պատգամավորների բարձրաձայնած տնտեսական ցուցանիշները դիսկրետ բնույթ են կրում, այսինքն՝ համալիր ցույց չեն տալիս, թե մենք զարգացման որ ուղղությամբ ենք գնում․ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։

Նա նկատեց, որ տնտեսական ակտիվությունը կեղծ ցուցանիշ է, նման է հունական առասպելաբանության «սիզիփոսյան աշխատանքին», այսինքն,   տնտեսական ակտիվությունը կարող է մեծանալ, բայց տնտեսությունը չզարգանա․ «Դա ոչինչ չի նշանակում, առոչինչ է»։

ՀՆԱ-ի՝  2020 թ-ին կանխատեսվող 4,9 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը գնահատելով՝ Վարդան Բոստանջյանը եզրակացնում է, որ զարգացում գրեթե չի լինելու և բացատրում է, թե ինչու․ «Որպես կանոն, դրամավարկային շրջանառության կտրվածքով սղաճը ենթադրում է 4 տոկոսից գումարած 1,5 տոկոս։ Այս պարագայում, նշանակում է՝ ՀՆԱ-ի թվացյալ 4,9 տոկոս աճն ու այս՝ 4+1,5 տոկոս գնաճն իրար ոչնչացնում են»։

Վարդան Բոստանջյանի խոսքով՝ «Տնտեսական հեղափոխություն» չի լինում․ «Նման բան չկա, «հեղափոխական» բառը օգտագործվում է բոլոր քիչ հասկացողների համար։ Ընդհանրապես, «տնտեսական հեղափոխություն» բառակապակցություն չկա, իսկ մեր պարագայում դրա մասին խոսելը ավելորդ է։  Չի լինելու, որովհետև մենք ունենք ռազմավարական բնույթի սուղ ռեսուրսներ, այսօր ունենք տնտեսության վատ կառուցվածք, չունենք նախադրյալներ, որոնք թույլ կտան կտրուկ զարգացում ունենալ»։

Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում մեր երկրում ներդրումների ավելացման մասին էլ տնտեսագետն ավելորդ համարեց խոսելը, որովհետև, նրա համոզմամբ, Հայաստանում այս պահին դրանց նպաստող պայմաններ գոյություն չունեն։

«Ինչպես հայրենական, այնպես էլ օտարերկրյա ներդրողները երբևիցե  հակված չեն փոքր իսկ ֆինանսական արժեքներ տեղադրել․ ինչո՞ւ, որովհետև ներդրողները, որպես կանոն, ակնկալում են շահույթ ավելի ուշ, այդ պրոցեսը կապված է բազմաթիվ ռիսկերի հետ։ Այդ ռիսկերը չեզոքացնելու համար յուրաքանչյուր պետություն ստեղծում է անհրաժեշտ պայմաններ՝ դա նվազեցնելու, փոքրագույն դարձնելու համր։ Այս պահի դրությամբ ՀՀ-ում այդպիսի միջավայր ստեղծված չէ»,-ասաց տնտեսագետը։

2020-ի բյուջեն Վարդան Բոստանջյանը որակեց «սովորական իներցիոն բյուջե»։ «Այսինքն, չէր էլ կարող այդպիսին չլինել․ ըստ էության, որևէ ճեղքում ես չեմ տեսնում։ Պարզապես, ծախսային տարբեր ուղղություններ, որոշակի փոփոխություններ ծախսային առումով ավելացել է այնտեղ, բայց նոր աշխատատեղերի բացման վերաբերյալ, տնտեսության մեջ նոր ուղղությունների զարգացման առումով որևէ բան չի նկատվում»,-ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։

Աննա Բալյան

Առավել մանրամասն՝ տեսանյութով․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica