close
Եղանակը Երևանում
7 Դեկտեմբերի 2019
+2°
+5°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Անհայտ անձինք պղծել են Պռոշյան գյուղի ազատամարտի պանթեոնը

Հասարակություն

2 Դեկտեմբերի 2019, 15:16
 ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Անհայտ անձինք պղծել են Պռոշյան գյուղի ազատամարտի պանթեոնը

Պռոշյանի ՀՅԴ տարածքային կառույցից Yerkir.am-ին հայտնում են, որ այսօր՝  դեկտեմբերի 2-ին, անհայտ անձինք դեռևս չպարզված հանգամանքերում կոտրել են Պռոշյան գյուղի ազատամարտի նահատակների պանթեոն մուտք գործող ճանապարհին տեղադրված երկաթե սյուները և պարիսպներին ու սյուներին ամրացված գիշերային լուսավորության մի քանի լապտերներ:

«Սա միանշանակ վանդալիզմ է, մեծ ցավ ենք ապրում այս ամենին ականատես լինելով: Այս անգամ ևս այս սրբապղծության հեղինակները թաքնված են, և հուսով ենք՝ ոստիկանությունը կպարզի և՛ այդ անձանց ինքնությունը, և՛, ամենակարևորը, այն դրդապատճառները, որոնք  ստիպում են նշյալ շրջանակներին՝ ձեռք բարձրացնել մեր արժեքների վրա», - Yerkir.am-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Պռոշյանի Կոմիտեի ներկայացուցիչ Էդուարդ Թովմասյանը՝ փաստելով, որ նախկինում ևս նույն պանթեոնի նկատմամբ իրականացվել էր լկտի արարք: 

Հայտնի է նաև, որ կատարված սրբապղծության և վանդալիզմի մասին տեղեկացվել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունը, և պետի հանձնարարականով ոստիկանության Նաիրիի բաժում կատարվում է ուսումնասիրություն:

Հիշեցնենք, որ սա նմանատիպ վանդալիզմի և անբարոյականության առաջին դեպքը չէ: Նպամատիպ դեպք էր արձանագրվել նաև 2013 թ., երբ կրկին անհայտ անձինք պղծել էին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի ազատամարտիկների հուշարձանը, ինչպես նաև գյուղի կենտրոնում պատերից մեկի վրա հանցագործները անպարկեշտ գրություններ էին թողել սպանված գյուղապետ, ազատամարտիկ Հրաչ Մուրադյանի հասցեին:

Նշյալ դեպքերի առիթով նույն օրերին դատապարտող հայտարարություն էր տարածել նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը:  

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica