close
Եղանակը Երևանում
19 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դատախազությունն ուսումնասիրում է Երևանի քաղաքապետարանին «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաների նվիրատվության վերաբերյալ հրապարակումները.«Փաստինֆո»

Մամուլի տեսություն

30 Նոյեմբերի 2019, 15:33
 Դատախազությունն ուսումնասիրում է Երևանի քաղաքապետարանին «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաների նվիրատվության վերաբերյալ հրապարակումները.«Փաստինֆո»

ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Երևանի քաղաքապետարանին «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաների նվիրատվության վերաբերյալ հրապարակումները։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Մոնիթորինգի միջոցով ֆիքսել ենք հրապարակումները և դրանց հիման վրա Դատախազությունում նախաձեռնվել է ուսումնասիրություն»,- ասաց Գոռ Աբրահամյանը՝ հավելելով, որ ուսումնասիրության ընթացքի մասին Դատախազությունը կտեղեկացնի։ 

Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը նոյեմբերի 26-ին հերքել էր նախորդ իշխանությունների օրոք օլիգարխ համարվող, իսկ ներկա իշխանությունների բնորորշմամբ գործարար Սամվել Ալեքսանյանի կողմից ԿամԱԶ նվիրատվությունը, սակայն նոյեմբերի 28-ին պաշտոնապես հաստատվեց, որ«Ալեքս ընդ Հոլդինգ» ընկերությունը Երևանի քաղաքապետարանին է նվիրել «ԿամԱԶ» մակնիշի 3 աղբատար մեքենա։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica