close
Եղանակը Երևանում
7 Դեկտեմբերի 2019
+2°
+5°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայ դիվականության պատմություն -36

Քաղաքական

29 Նոյեմբերի 2019, 18:33
 Հայ դիվականության պատմություն -36

Տողերիս հեղինակը 1999թ. սեպտեմբերին եղավ Միացյալ Նահանգներում եւ պետական դեպարտամենտում լսեց մի անկեղծ հայտարարություն,թե ոչ միայն ԱՄՆ-ի կառավարությունը,այլեւ մեր հարեւանները շատ մտահոգված են այն իրողությամբ,որ նախկին պաշտպանության նախարարը,այսինքն՝ պատերազմական տրամադրություններ ունեցող մի անձնավորություն,իր ձեռքում կենտրոնացրել է հսկայական իշխանություն։ Զրուցակիցս էր Հելսինկյան հանձնաժողովում,ինչպես նաեւ Մինսկի խմբում ամերիկյան Կոնգրեսի պաշտոնական ներկայացուցիչ Մայքլ Օչսը,որը բազմիցս այցելել է անդրկովկասյան մայրաքաղաքներ,կարելի է ենթադրել՝ հստակ առաքելություններով։ Հայաստանի կացությանը քաջատեղյակ այս անձնավորության հետ մենք խոսեցինք շատ հարցերի շուրջ,սակայն մտահոգություն պատճառեց եւ հիշողությանս մեջ մնաց ամերիկացիների դժգոհությունը Հայաստանի իշխանությունից։

Ազգային ժողովում ողբերգությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ին։ Հայաստանի պետականության համար այն սեւ չորեքշաբթի օրը ահաբեկիչները դիմահար գնդակահարեցին հայկական պետականությունը,որի հետ կապված իրադարձությունները հայտնի են, եւ դրանց վրա կանգնելն ավելորդ եմ համարում։ Կսահմանափակվեմ միայն սեփական տպավորություններով,որոնք չեն համընկնում հետաքննության արդյունքների հետ,որն, ինչպես հայտնի դարձավ,անցկացվել է հանցավոր պատվախնդրությամբ եւ հակապետական տրամադրություններով՝ անվիճելիորեն հաստատելով բավականին ճյուղավորված եւ միաժամանակ հրաշալի քողարկված ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ առկայությունը։ Դավադրություն,որն ուղղված էր հայկական պետականության դեմ։

Այդ դավադրության առկայության մասին Վազգեն Սարգսյանին նախազգուշացնում էին դեպքից առնվազն մեկ ամիս առաջ։ Տարօրինակ կերպով տեղեկությունները ստացվում էին ոչ թե գաղտնի ծառայություններից,այլ քաղաքական շրջանակներում եղած «տեղյակ աղբյուրներից»,այսինքն՝ տեղեկությունները կառուցվում էին լուրերի, ենթադրությունների,որոշ փաստերի համեմատությունների հիման վրա եւ ոչ ավելի։ Իսկ այդ «տեղեկությունները» լրջությամբ ընդունելը եւ որոշակի քայլեր ձեռնարկելը Վազգենի չափանիշներով ամոթ էր։ Բայց դրա հետ միասին նա համոզված էր,որ իր մահը շատ շատերին ձեռնտու կլինի,ուստի բազմիցս կրտսեր եղբայրներին խորհուրդ էր տալիս. «Եթե ինձ հետ որեւէ բան պատահի,չհամարձակվեք կասկածել իմ ընկերներին»։ Իսկ ընկերներ համարում էր բոլոր նրանց,ում հետ պաշտպանել էր սահմանները,ում հետ հաղթանակներ էր տարել պատերազմի դաշտում,ում հետ ստեղծել էր բանակը եւ զբաղվել քաղաքականությամբ։ Այդ թվում՝ նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանին,Վանո Սիրադեղյանին,Ռոբերտ Քոչարյանին,Սամվել Բաբայանին,Սերժ Սարգսյանին,Վահան Շիրխանյանին,Գագիկ Ջհանգիրյանին,Սանվել Գրիգորյանին եւ շատ ու շատ ուրիշների,որոնց,ինչպես պարզվեց հետագայում,Վազգենի մահը ԿԱՐՈՂ ԷՐ ձեռնտու լինել։

Ոմանց ձեռնտու էր,որովհետեւ նրա ձեռքից չստացան ցանկալի պաշտոններ,ոմանց,որովհետեւ նրա ուժեղացումը թուլացնում էր իրենց դիրքերը,երրորդներին, որովհետեւ Վազգենի՝ առաջնակարգ դիրքեր գրավելը նրանց զրկեց իշխանության վերադառնալու հույսից։

Ականատեսները պատմում են մի դրվագի մասին,որ տեղի էր ունեցել մարտ ամսի սկզբներին կառավարական ամառանոցում,որտեղ արդեն 10 տարի ապրում էր Վազգեն Սարգսյանը։ Խնջույքի ժամանակ,որին մասնակցում էր ամբողջ ղեկավարությունը,տնից դուրս են գալիսՎազգենը եւ Սամվել Բաբայանը՝ իբր մաքուր օդ շնչելու։ «Սյամոն» գրեթե հիստերիկ,գերլարված վիճակում գոռում էր. «Հասկացի՛ր, եղբա՛յր,սրանք մարդ չեն,սրանք անիծներ են,նրանք քեզ կխաբեն, գլուխդ կուտեն… Մի հավատա նրանց,նրանք ՔՈ, ՄԵՐ թշնամիներն են,ՆՐԱՆՔ այնպիսի բան են մտադրվել… Թույլ տուր ես նրանց ոչնչացնեմ, ինչպես կատաղած շների»։ Վազգենին հաջողվեց այդ օրը,որ իր ծննդյան օրն էր,հանգստացնել Սյամոյին եւ, ուսին խփելով, վերադարձնել առանձնատուն։ Սակայն Սյամոյի պոռթկումն անհետեւանք չմնաց։ Շուտով նա զրկվեց Ղարաբաղի պաշտպանության նախարարի պաշտոնից,իսկ ավելի ուշ՝ 2000 թվականի փետրվար ամսին, նաեւ Ղարաբաղի բանակի գլխավոր հրամանատարի պաշտոնից,հետո եղբոր հետ մեղադրվեց  Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի վրա մահափորձ կատարելու մեջ եւ դատապարտվեց։

Դավադրություն կար,հակառակ դեպքում ո՞ւմ էր պետք նպատակասլաց եւ ստուգողական կրակոցով սպանել Կարեն Դեմիրճյանին։ Եթե Դեմիրճյանը ողջ մնար, նախատեսված հեղաշրջումը՝ահաբեկչության գլխավոր նպատակը,չէր կարող տեղի ունենալ։ Դավադրության եւ պետք է ասել փայլուն կազմակերպված դավադրության վարկածը հաստատվում է դերակատարների շատ «հաջող» ընտրությամբ,որոնք ունեին պրոֆեսիոնալ մարդասպանի հատկանիշներ՝ զուգորդված միջնադարյան արյունարբու ֆանատիզմով։ Մարդասպանները, այսպես ասած, գաղափարականներ էին,որոնք, իրենց հետագա խոստովանությունների համաձայն, որոշ առաքելություն ունեին եւ ձգտում էին արժանի պատմական դատավարության։ (Իմիջիայլոց, ազգի ներկայացուցիչների մեջ,որ ահա արդեն 15 դարեր ի վեր սերնդե սերունդ դաստիարակվել է ծնողասպան Սամվելի «հերոսությամբ»,նման դերակատարներ գտնելը դժվար չէր)։

Ովքե՞ր էին պատվիրատուները։ Արտաքին ուժե՞րը։ Ոչ, դա անկարելի է,բոլորովին ուրիշ ոճ է,բոլորովին չէր համապատասխանում դրված նպատակներին։

Նախագահ Քոչարյա՞նը եւ Ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյա՞նը։ Սկզբնական շրջանում բավական տարածում գտած մի վարկած էր սա,որին,  ցավոք, հավատաց նաեւ բարձրաստիճան զինվորականությունը։ Ծայրաստիճան անհամոզիչ տարբերակ է, նրանց բոլորովին ձեռնտու չէր Վազգեն Սարգսյանի սպանությունը։ Այդ սպանությունը նրանց ներքին քաղաքականության եւ մանավանդ արտաքին քաղաքականության բնագավառում դրեց բավականին լուրջ խնդիրների առջեւ։ Նրանց համար Վազգենը հուսալի վահան էր,չնայած շատ անհարմար եւ ծանր,շատ հաճախ քողարկում էր արեւը,բայց գոնե գործում էր ընդունված օրենքների համաձայն։ Եվ բացի դրանից, շատ մակերեսային էր նրանց ենթադրական շահագրգռվածությունը Վազգենի մահվան մեջ, ինչը չէր կարող հաշվի չառնվել իսկական կազմակերպիչների կողմից։

Իմ կարծիքով եւ խոր համոզմունքով՝  շատ բան կարող է բացատրել այն ձեւը,որի տակ կատարվեց հանցագործությունը՝ աղմուկով,ցուցամոլությամբ, ծով արյունով, քաղաքական շահարկումներով,կեղծ հեղափոխական դատարկաբանությամբ։ Մի խոսքով՝ աղմկալից ՔԱՂԱՔԱԿԱՆ իրադարձություն,որը հիշեցնում էր 80-ական թվականների ցույցերը եւ երթերը։ Ձեռագիրը սարսափելի ծանոթ է։

Դրա հետեւում ոչինչ չկար,բացի դատարկությունից. ականատեսների վկայությունների համաձայն՝ ահաբեկիչները պարզապես չգիտեին,թե ինչ պիտի անեն Կարեն Դեմիրճյանի,Վազգեն Սարգսյանի,ինչպես նաեւ՝ նրանց երկու տեղակալների սպանությունից հետո (մնացած 6 պատգամավորների սպանությունը իբր չէր մտնում նրանց ծրագրերի մեջ)։

Հրաձգությունը դադարեցնելուց 10 րոպե անց սկսվում է հետքերի վերացման ընթացքը՝ չնայած նրան,որ կարող էին հանգիստ փախչել։ Նրանք իրենց պաշտպանելու կոչով դիմում են Կոմկուսի եւ Դաշնակցության ֆրակցիաներին,պատգամավորներից խլված բջջային հեռախոսներով  կապվում են ինչ-որ մարդկանց հետ։ Ինչպես հետագայում պարզվեց,վերջիններս ընդհանրապես տեղյակ չէին կատարվածից,մինչդեռ Դաշնակցության ղեկավար Հրանտ Մարգարյանին առաջարկում են «սկսել գործը»՝ ասելով,թե՝ «մենք մեր գործն արեցինք»։ Հետո ձեռագրերի մի կապոց են հանում,որտեղ կային իշխանափոխության ինչ-որ օրինագծեր,որոնց համաձայն՝ իշխանությունը պետք է անցնի հանցագործների ղեկավարին։ Ընդ որում՝ դրանց տակ արդեն ստուգիչ կրակոցով սպանված պառլամենտի նախագահ Կարեն Դեմիրճյանի անունն է…

Շարունակելի

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica