close
Եղանակը Երևանում
8 Դեկտեմբերի 2019
+3°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ստամբուլյան կոնվենցիան մեծ թակարդ է, և դուք պետք է մերժեք դա. Բուլղարիայի խորհրդարանի պատգամավոր

Քաղաքական

29 Նոյեմբերի 2019, 17:48
 Ստամբուլյան կոնվենցիան մեծ թակարդ է, և դուք պետք է մերժեք դա. Բուլղարիայի խորհրդարանի պատգամավոր

Շատ խորհրդանշական է, որ մենք այստեղ ենք քննարկում Ստամբուլյան կոնվենցիան, քանի որ Հայաստանն առաջին երկիրն է, որն ընդունել է քրիստոնեությունը. Yerkir.am-ի հաղորդմամբ՝ այսօր՝ նոյեմբերի 29-ին,  «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի կազմակերպած՝ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը իրավական հակազդման թեմայով կլոր սեղան–քննարկման ժամանակ ասաց Բուլղարիայի խորհրդարանի պատգամավոր Ալեքսանդր Սիմովը:

Նա ներկայացրեց Բուլղարիայի փորձը, թե ինչպես է հասարակությունը պայքարել կոնվենցիայի ընդունման դեմ: Սիմովը նշեց, որ Բուլղարիան առաջին անգամ կոնվենցիան ստորագրել է 2016թ., բայց այդ ժամանակ չի եղել փաստաթղթի թարգմանությունը, և այն ներկայացվել է որպես բռնության դեմ պայքարին ուղղված կոնվենցիա:

«Կառավարությունը ստորագրեց և վավերացման գործընթացում պահանջ դրվեց թարգմանել այն: Կոնվենցիայի բանավեճի հիմքում ընկած էր նաև «գենդեր» բառը: Բուլղարերենում չկա նման բառ, մեր օրենսգրքերում ամրագրված են «կին» և «տղամարդ» բառերը: Գենդեր՝ սոցիալական սեռ ասվածը նշանակում է, որ դու, լինելով տղամարդ, օրինակ՝ ճաշին քեզ կարող ես զգալ կին, իսկ երեկոյան՝ տղամարդ»,- ասաց Ալեքսանդր Սիմովը:

Պատգամավորը պատմեց, որ Բուլղարիայում բողոքի մեծ ալիք էր բարձրացել, երբ պահանջ էր դրվել կոնվենցիան վավերացնելու: «Մարդիկ դուրս եկան Բուլղարիայի փողոցներ, և հատկանշական է, որ բողոքողների մեծ մասը կանայք էին: Նրանք չէին ուզում, որ իրենց երեխաներն ապրեին այնպիսի պայմաններում, որը սահմանում է Ստամբուլյան կոնվենցիան»,- նշեց նա:

Սիմովի խոսքով՝ կոնվենցիայի 5 տոկոսն է խնդրահարույց, իսկ 95 տոկոսով այն նորմալ փաստաթուղթ է: «Այդ խնդրահարույց դրույթները ներառում են նաև գենդերային գաղափարախոսությունը դպրոցներում, ինչը դեմ է մեր ազգային արժեքներին»,- մատնանշեց նա:

Բուլղարացի պատգամավորը շեշտեց, որ իրենց Սահմանադրական դատարանը չի ընդունել կոնվենցիան՝ նշելով, որ իրենց օրենսգրքերում ներառված չէ «գենդեր» բառը, և չեն կարող այն ավելացնել:

«Ստամբուլյան կոնվենցիայի դեմ պայքարը վերջ չունի, քանի որ եվրոպական ինստիտուտներն ակնկալում են, որ պետություններն, այնուամենայնիվ, կփոխեն իրենց դիրքորոշումն ու կընդունեն այն»,- ասաց նա:

Ալեքսանդր Սիմովը նաև պատմեց, որ երբ Բուլղարիայի մայրաքաղաքում՝ Սոֆիայում, գեյերի շքերթ է անցկացվել, ընդամենը 20 տոկոսն են միասեռականներ եղել, իսկ 80 տոկոսը՝ օտարերկրյա դիվանագետներ, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: «Այդ շքերթում մեծ մասամբ այն մարդիկ էին, որոնք ուզում էին կոնվենցիայի վավերացումից գումար աշխատել»,- ասաց նա:

Սիմովը փաստում է, որ Սլովակիան և Խորվաթիան մերժել են Ստամբուլյան կոնվենցիան: Եվ կոնվենցիան Եվրոպային վերաբերող հարց չէ, այլ, օրինակ, դպրոցական կրթության, երեխաների դաստիարակության հարց:

«Ստամբուլյան կոնվենցիան մեծ թակարդ է, և դուք պետք է մերժեք դա: Մեր երկրում ամերիկյան գումարներով գործող հասարակական կազմակերպություններից մեկը՝ «Ամերիկան հանուն Բուլղարիայի» ՀԿ-ն, հանրությանը ցույց էր տալիս պաստառ՝ 2 տղամարդ՝ ձեռք ձեռքի, և գրառում՝ «սա միայն սեր է»: Սա կործանում է մարդկային հարաբերություններն ու արժեքները»,- խոսքը եզրափակեց Բուլղարիայի խորհրդարանի պատգամավոր Ալեքսանդր Սիմովը:

 

Նարա Մարտիրոսյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica