close
Եղանակը Երևանում
7 Դեկտեմբերի 2019
+2°
+5°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՅԴ-ի պահեստազորից պետք է միայն թշնամին վախենա. ինչո՞ւ է աղմկում Երևանը

Հարթակ

29 Նոյեմբերի 2019, 16:07
 ՀՅԴ-ի պահեստազորից պետք է միայն թշնամին վախենա. ինչո՞ւ է աղմկում Երևանը

Արդեն բոլորը գիտեն, որ ՀՅԴ-ն 400-500 հոգանոց ակտիվ պահեստազոր է ստեղծել: Բոլոր ասելով՝ նկատի ունեմ նաև նրանց, ովքեր գիտեն այդ փաստի մասին, բայց անմեղսունակի հայացքով իրենց չիմացողի տեղ են դրել, որովհետև դրա իմացությունն իրենց քննադատելու առիթ չի տալիս, ավելին՝ շնորհակալության է մղում: Եղան նաև մարտնչող տգիտության այնպիսի մահապարտներ, որոնք, օգտվելով խոսքի՝ իրենց իրավունքից, հայտարարեցին, որ մենք ազգային բանակ ունենք, և ակտիվ պահեստազորը պետություն է պետության մեջ: Ես այդ մարդկանց չեմ մեղադրում, նրանք իրավունք ունեն խոսելու, նույնիսկ, եթե այդպիսիք զբաղված են դատարկաբանություններով:

Ամենասկզբից կարծում էի, որ ակտիվ պահեստազոր ունենալու  փաստը դուր չի գա միայն թուրքերին ու ադրբեջանցիներին, որովհետև այդ ուժը, ըստ էության, ծառայելու է Հայաստանի Հանրապետությանը, Արցախին ու հայ ժողովրդին,  բայց պարզ լսելի է, որ թուրք-ադրբեջանական աղմուկի արձագանքը Երևան էլ է հասել:

Թող այդ երգիչներն իրենց հին օրերի երգը երգեն, իսկ փաստի խորքը տեսնող մարդը պետք է ողջունի նախաձեռնությունն ու պատվի արժանացնի գաղափարի հեղինակներին, որովհետև այս պահին կա մի գումարտակ, որը տագնապի առաջին ազդանշանի հետ կանգնած կլինի զինվորի կողքին՝ լրիվ զինված, կողմնորոշված՝ որտեղից է գալու թշնամին, ինչ կազմով, սպառազինությամբ ու ենթադրյալ նպատակներով:

Ապրիլյան քառօրյային ՀՅԴ երիտասարդական-ուսանողական միությունների, առանձին կոմիտեությունների ներկայացուցիչներից կազմված ջոկատներին հանձնարարված դիրքերի պաշտպանությունը Արցախի հյուսիսային և հյուսիսարևելյան ուղղություններով (Մարտակերտի շրջան), ինչպես նաև զինվորական բարձրագույն հրամանատարության կողմից հնչեցված բարձր գնահատականներն այս առիթով լիովին հիմնավորում են վերոնշյալ մեր պնդումները:

Ավելին՝ գաղտնիք չէ, որ պատերազմի օրերին քաղաքացիական անձանց ներգրավումը ռազմական գործողությունների մեջ իր հետ բերում է լրացուցիչ խնդիրներ, քանի որ կամավորական շրջանակներում ընդգրկված անձանց մեջ այս կամ այն կերպ հայտնվում են նաև ռազմական գիտելիքներ և փորձառություն չունեցողները: Այդպիսիք, որքան էլ տհաճ հնչի, իրենց կամքից անկախ բեռ են դառնում հրամանատարության համար: Ահա այս հույժ կարևոր խնդիրն է նաև խորքի մեջ չեզոքացնում խաղաղ պայմաններում կազմավորվող և անընդմեջ մարզումներ իրականացնող գումարտակը: 

Իհարկե, հասկանալու ընդունակություններից համարյա ամբողջովին զուրկ մարդուն դժվար է որևէ բան բացատրել, մանավանդ, երբ եղած քիչ ընդունակություններն էլ ուղղված են ամեն կերպ չհասկանալուն, բայց այդ նվազագույն հնարավորություններն էլ պետք է օգտագործել ու մարդկանց բացատրել, որ «Ազգ-բանակ» ասվածը հենց սա է, որ կա, սա է այդ գաղափարի բովանդակային կողմը: Միայն պատկերացնել է պետք, եթե 2016թ. Արցախում լինեին այսպիսի մի քանի գումարտակներ, ինչ մեծ, դրական տարբերություն կլիներ գրացված արդյունքների մեջ:

Աչք է պետք՝ եղածը տեսնելու, և միտք՝ գնահատելու համար: Եվ գոնե այս տիրույթում պետք է մի կողմ դնել կուսակցական-քաղաքական հայացքներն ու Դաշնակցությանը շնորհակալություն հայտնել համազգային նշանակության նախաձեռնության համար:

Քաղաքական զարգացումների մասով ով ինչ կուզի՝ թող ասի. կարծիք է, լսում ենք, բայց ոչ ոք չի կարող ժխտել, որ իր ստեղծման օրից Դաշնակցությունը մշտապես զգայուն է եղել հայ ազատագրական պայքարի նկատմամբ և այսօր էլ զգայուն է: Դրա վկան է մեզ համար դեռ չսպիացած՝ 2016 թ. Ապրիլյան պատերազմը:

Թող նմանատիպ ակտիվ պահեստազորային գումարտակներ ստեղծեն նաև մյուս քաղաքական ուժեը: Թող ստեղծեն ոչ թե մեկը, այլ՝ երկուսը, երեքը, չորսը, ո՞վ է արգելում նրանց…

Գևորգ Գյուլումյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica