close
Եղանակը Երևանում
30 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սերժ Թանկյանն ամեն ամիս գումար կփոխանցի «Հայաստան» հիմնադրամին

Իրավունք

29 Նոյեմբերի 2019, 10:58
 Սերժ Թանկյանն ամեն ամիս գումար կփոխանցի «Հայաստան» հիմնադրամին

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մարտահրավերը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկ դիմել էր Սերժ Թանկյանին, աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին և գործարար, «Reddit» կայքի և «Initialized Capital» վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին՝ մուտք գործել himnadram.org կայք և այնպես անել, որ իրենց քարտից ամեն ամիս գումար փոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

«Ես ընդունում եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտահրավերը՝ ամեն ամիս 23 դոլար նվիրաբերելով «Հայաստան »համահայկական հիմնադրամին»,- իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում հայտարարել է Թանկյանը:

Նշենք, որ պայմաններից մեկն այն է, որ մարտահրավերն ընդունողները դա անեն հրապարակային և իրենք էլ իրենց հերթին երեք անձի մատնանշեն այս նախաձեռնությանը միանալու համար:  Սերժ Թանկյանը մատնանշել է թատերագիր, նկարիչ, գրող, արվեստագետ Վահե Բերբերյանին, պրոդյուսեր Էրիկ Իսրաիլյանին, ամերիկահայ դերասանուհի Անժելա Սարաֆյանին:

«Մենք կարող ենք մեծ թվով մարդկանցով անել ավելին՝ նվիրաբերելով քիչ, քան փոքր թվով մարդկանցով նվիրաբերել շատ»,- ամփոփել է երգիչը:


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica