close
Եղանակը Երևանում
8 Դեկտեմբերի 2019
+3°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արայիկ Հարությունյանի հայտարարությունը իր լիազորությունները չգիտակցող պաշտոնյայի խոսք է․ Արծվիկ Մինասյան

Քաղաքական

28 Նոյեմբերի 2019, 20:42
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արայիկ Հարությունյանի հայտարարությունը իր լիազորությունները չգիտակցող պաշտոնյայի խոսք է․ Արծվիկ Մինասյան

Իրականում մի շարք քրեական գործերում քաղաքական պատվերն է գործում, ոչ թե իրավունքը կամ օրենքի գերակայությունը՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանն այսօր՝ նոյեմբերի 28-ին «Պետականություն և արժեհամակարգ. մարտահրավերներ և անելիքներ» խորագրով խորհրդաժողովի ժամանակ՝ լրագրողների հետ զրույցում։

Արայիկ Հարությունյանի իրերը հավաքելու համար ՀՅԴ ՀԵՄ երիտասարդների տարած արկղերը քրեական գործերով լցնելու մասին Արծվիկ Մինասյանն  ասաց, որ Արայիկ Հարությունյանն արդեն իսկ հայտարարել է, որ խոսքը դաշնակցական գործիչների մասին չէ․ «Նա հայտարարել է, որ խոսքը վերաբերում է իրենց կողմից ղեկավարվող ոլորտներին: Սա նշանակում է, որ, օրինակ, նախորդ մեկուկես տարվա ընթացքում ինչ հանցագործություն եղել է այդ ոլորտներում, թիվ մեկ պատասխանատուն Արայիկ Հարությունյանն է: Նա պետք է բարի լինի ու այդ ցանկի հետ հրապարակի, թե մեկուկես տարվա ընթացքում ինչ հանցագործություններ են եղել այդ ոլորտներում»:

Եթե Արայիկ Հարությունյանի տրամաբանությամբ շարժվենք, ասաց նա, ապա առնվազն այն հայտնի, հնչեղ քրեական գործերը, որոնք այսօր կան և հարուցվել են այս իշխանության ժամանակահատվածում, պատասխանատու պետք է լինեն նրանց նշանակողները կամ անմիջական ղեկավարները:

«Հիմա առողջապահական ոլորտում փոխնախարարին առաջադրում են մեղադրանք, հարգելով անմեղության կանխավարկածը, բայց Արայիկ Հարությունյանի տրամաբանությամբ ստացվում է, որ մեղավոր է նիկոլ Փաշինյա՞նը: Մենք այդ տրամաբանությամբ չենք շարժվում, մենք հասկանում ենք, որ յուրաքանչյուր հանցագործություն ունի կոնկրետ հասցեատեր, կոնկրետ միջավայր և կոնկրետ հանցակազմ՝ իր օբյեկտիվ և սուբյեկտիվ կողմերով: Արդար դատաքննությունն է որ պետք է պարզի անձի մեղավորությունը: Ուրեմն, Արայիկ Հարությունյանի այդ հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան քաղաքական բարձր պաշտոն զբաղեցրած՝ իր լիազորություններն ու իրավունքները չգիտակցվող անձի հայտարարություն»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Նա մի առիթով հարցադրում էր արել՝ ո՞վ էր Արայիկ Հարությունյանը մինչև հեղափոխությունը։ Լրագրողները փոխանցեցին «Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի հարցը՝ արդյո՞ք իրենք միայն աշխատավարձի հաշվին են ապրել: Մինասյանը պարզաբանեց՝  լինելով պետական պաշտոնյա, իր հայտարարագրերը միշտ հրապարակային են եղել և ցանկացած անձ կարող է ծանոթանալ: Իսկ ի՞նչ նկատի ուներ Արայիկ Հարությունյանին դա հարցնելիս․ Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Ես հարց ուղղել եմ Արայիկ Հարությունյանին եւ ակնկալում եմ նրանից պատասխան, կամ առնվազն եթե չկա պատասխան, ուրեմն ընդունենք, որ չկա պատասխան։ Սպասում ենք: Կարող եմ ավելի հեշտացնել պատասխանը, մասնավորապես, Սիրիայում իր կրթության մասին է խոսքը եւ կարծում եմ, որ արժե նա այդ հարցին պատասխանի»:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջից հետո քայլերի մասին Արծվիկ Մինասյանն ասաց․ «Հրաժարականի պահանջն ուժի մեջ է: Բոլորս հասկանում ենք, որ հրաժարական տվողն էլ է Արայիկ Հարությունյանը, նրան աշխատանքից ազատելու իրավասությունն է պատկանում վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այսինքն, գնդակը գտնվում է իրենց դաշտում, իրենք են որոշելու՝ ինչ անել: Բայց այն, որ այս հրաժարականը ոչ թե ձեւի, այլ բովանդակության հսկայական պաշար ունի իր հիմքում՝ այդպես է»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica