close
Եղանակը Երևանում
8 Դեկտեմբերի 2019
+3°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիան ռազմական գործողություններ էր նախատեսում Հայաստանի դեմ

Քաղաքական

28 Նոյեմբերի 2019, 13:35
 Թուրքիան ռազմական գործողություններ էր նախատեսում Հայաստանի դեմ

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում գործող «Nordic Monitor»-ի գործադիր տնօրեն, լրագրող, ազգությամբ թուրք Աբդուլլահ Բոզքուրթը «Թուրքիան Հայաստանի դեմ ռազմական գործողություններ էր ծրագրել» վերնագրով հոդված է հրապարակել: Համաձայն գաղտնի զեկույց-փաստաթղթի՝ թուրքական ԶՈւ՝ «Ալթայ» անունով ռազմական գործողության պլանից էջեր են անհետացել, և Թուրքիայի գլխավոր շտաբին ներկայացված գաղտնի զեկույց-փաստաթուղթը, որի կրկնօրինակը ձեռք է բերվել կայքի կողմից, փաստում է պլանի՝ դեռևս ուժի մեջ լինելը:

«2016 թ. մայիսի 23-ով թվագրված և Օպերացիաների ղեկավարության կողմից գլխավոր շտաբին ներկայացված զեկույց-փաստաթուղթը ներառում էր որոշ էջեր, որոնցում նշվում էր, որ Հայաստանի դեմ նախատեսվում է «Օղուզթուրք» օդային հարձակման գործողությունը,  սակայն այդ էջերն անհետացել են: Բացահայտումն արվել է Վերահսկվող փաստաթղթերի բյուրոյում նախագծի վերանայման ժամանակ ՝ Անկարայի «Աքընջը» ռազմաբազայի գլխավոր հրամանատարության կողմից: Այս փաստաթուղթը՝ նախապատրաստված Երկրորդ մարտավարական օդային հրամանատարության կողմից, վերջնական տեսքի էր բերվել 2001 թ. հուլիսի 13-ին: Զեկույց-փաստաթղթում չեն հիշատակվում «Ալթայ»-ի մանրամասները, որը, ինչպես ենթադրվում է, Հայաստանի դեմ ընդհանուր ռազմական գործողությունների պլանն է: Բացի այդ՝ չի հիշատակվում, թե ինչպես են անհետացել փաստաթղթի էջերը»,- ըստ Yerkir.am-ի՝ նշում է Բոզքուրթը:

Թուրքիան քանիցս ակնարկել է Հայաստան ներխուժման ցանկության մասին: Դեռևս Արցախյան գոյամարտի ժամանակ՝ Շուշիի և Լաչինի ազատագրումից հետո, Թուրքիայում սկսեցին քննարկել Հայաստան ներխուժման հարցը՝ կիրառելով «կիպրոսյան տարբերակը», սակայն Ռուսաստանի կոշտ հայտարարություններից հետո Թուրքիան հրաժարվեց այդ գաղափարից: Սակայն քննարկումները չդադարեցին: Այնպես, ինչպես Սիրիայի և Իրաքի դեպքում (այդ երկրներ ներխուժման համար պատճառաբանում էին, որ այդտեղ կան քուրդ «ահաբեկիչներ», որոնց պետք է չեզոքացնել), Հայաստանի դեպքում էլ հայտարարվում էր, որ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության զինյալները կրթվում և ապաստանում են Հայաստանում (մասնավորապես՝ Արմավիրում և Արցախի Քաշաթաղի շրջանում):

Թեև ռուսական 102-րդ ռազմաբազայի առկայությունը զսպող մեխանիզմ է թուրքական անհագ ծավալապաշտության համար, սակայն թուրքական ներխուժման վտանգը չի դադարում օրակարգային մնալ Հայաստանի անվտանգության համար:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica