close
Եղանակը Երևանում
27 Սեպտեմբերի 2020
+18°
+27°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Ճառ» կամ Վարդենիս գյուղի «Մեծ տան» խորհուրդը

Մշակույթ

27 Նոյեմբերի 2019, 21:43
 «Ճառ» կամ Վարդենիս գյուղի «Մեծ տան» խորհուրդը

Հայ իրականության մեջ պապենական օջախի սրբադասումն ունի բավական հին արմատներ: Այսօր էլ  գրեթե բոլոր ավանդապաշտ հայկական գերդաստաններն իրենց պապենական տանն ունեն սրբադասված անկյուն, որը զարդարված է քրիստոնեական սրբապատկերներով և տվյալ ընտանիքի յուրովի աղոթատեղին է: Նման տներին մենք` հայերս, սովորաբար անվանում ենք ՄԵԾ ՏՈՒՆ: Անգամ, երբ այդ տանն այլևս մարդ չի ապրում, միևնույն է, սրբադասված անկյունը պահպանվում է, գերդաստանի անդամները պարբերաբար այցելում են այնտեղ, մոմավառություն կատարում: Տաղավար տոներին  մատաղի (կենդանիների զոհաբերման) ծիսակարգը հենց այս մատուռներում է կատարվել: Անկախ տվյալ պահին մատուռի կարգավիճակից՝ մատուռի դուռը միշտ բաց է լինում և այստեղ պահպանվում է բացառիկ մաքրություն:

Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի Ասատրյան գերդաստանի  մեծ տան արևմտյան պատն է, այն եղել է նաև թոնրատուն, որի երդիկը նույնպես նշմարվում է: Գերդաստանի անդամները այն ևս սրբադասել են և անվանում են Ճառ: Անվան ստուգաբանությունը թերևս այս պահին անհայտ է, բայց այն փոխանցվել է սերնդեսերունդ:

Մատուռի մուտքի դուռն է պահպանված՝ իր հնաոճ տեսքով:

3-րդ նկարում դարձյալ երևում է ծխեցված գերաններով ծածկը: Հենց այդ ծխեցման շնորհիվ է, որ դրանք մի քանի տասնամյակից ավելի պահպանվել են, հատկապես վերջին 20 տարիներին այստեղ խոնավության չափաբաժինը շատ ավելի մեծ է եղել: Այստեղ երևում է նաև թոնրատան երդիկը՝ ներսի մասից:

Նկար 5

Նկար 6

Չորրորդից յոթերորդ նկարներում մենք տեսնում են քրիստոնեական  սրբապատկերներով զարդարված անկյուննները, հիմնականում՝ Հիսուս Քրիստոսի և Սուրբ Տիրամոր պատկերներով: Սրանք հիմնականում նվիրաբերվել են գերդաստանի անդամների, մատուռ այցելած  ուխտավորների, որոշ դեպքերում նաև դրսում ապրող գյուղացիների կողմից: Հատկանշական է, որ  5-րդ նկարում սրբապատկերները փակցված են ծածկը պահող գերանի վրա, դրա նպատակը ծածկը պահող սյանը աստվածային օրհնություն և զորություն փոխանցելն է, որպեսզի այն  շուտ չփլվի:

6-րդ նկարում տեսնում ենք փոքրիկ ճամպրուկը, դրանից կա գրեթե բոլոր հայկական հնամենի մատուռներում, դրա մեջ պահվում են մատուռին նվիրաբերված թանկարժեք իրերը ինչպես նաև մատուռին պատկանող սուրբ գիրքը: Հատկանշական է, որ այս մատուռն ունեցել է սուրբ գիրք, որը կոչվում էր ՆԱՐԵԿ: Գյուղի տարեցների վկայությամբ՝ այն բուժիչ զորություն է ունեցել, և նույն տարեցների վկայությամբ՝ բավականին մեծ արժեք ունեցող գիրքը խորհրդային տարիներին արտասովոր կերպով անհետացել է: Քանի որ խորհրդային պետությունը աթեիստական երկիր էր, ուստի իրավապահ մարմինները պատշաճ չեն զբաղվել այս հարցով: Գերդաստանի անդամներին այլ բան չէր մնում անելու, քան իրենց սեփական միջոցներով որոնել անհետացած սուրբ գիրքը: Ըստ  տան անդամներից Ջանիբեկ Ասատրյանի վկայության՝ դեռևս 80-ականների վերջում այս տան սեփականատեր հանդիսացող  նույն գերդաստանի անդամ Երվանդ Մկրտչյանն այն գտել է Երևանում, գրքի վերադարձի դիմաց խոստացել դրա քաշին համապատասխան գումար տրամադրել, բայց  տվյալ պահին գրքի սեփականատերերը հրաժարվել են այն վաճառել:

   

Նկար 7                                                                      Նկար 8

Մատուռում պահպանվել է հին թոնիրը և նրա ակը, որը կրակը թեժացնելու միջոց է:

Այս մատուռում բավականին հետաքրքիր  հին կենցաղային իրեր են պահպանվել:

Նկար 9

Ահա սա կոչվում է  ԵՐԿԱՆՔ, այն պատրաստված է սպիտակ որձաքարից (բազալտ) և բավականին լավ հղկված է, և ամենակարևորը, որ այն ամբողջովին ձեռքի աշխատանքի արդյունք է: Այն  դեռևս նախորդ դարում նախատեսված էր  հացահատիկը մշակելու  և մանրացնելու համար: Ապարանի Վարդենիս գյուղում անգամ 90-ականներին այն լայն կիրառություն ուներ:

 

Երկու տարբեր չափերի հասնող կավե կճուճները: Աջ կողմի կճուճի բարձրությունը մոտ երկու մետր է; Դրանք հիմնականում նախատեսված են եղել ձմռանը պանիր, բանջարեղենի թթու, տարատեսակ մրգերից ստացված ոգելից խմիչքներ պահելու համար:

 

Հայ իրականության մեջ վաղուց մոռացված մի  կենցաղային իր, որը ժողովրդական լեզվով անվանում են ԿԱԽԿԱԼ: Այն նախատեսված էր դույլերով ջուր տեղափոխելու համար՝ չճկվող փայտի երկու ծայրերին ամրացված մետաղյա կեռիկներից կախված՝ բավականին մեծ չափեր ունեցող դույլեր (յուրաքանչյուրը 15-20 լիտր տարողությամբ), որոնցով Վարդենիս գյուղի առավել հայտնի երկու աղբյուրներից` Յոթվերքից և Լուսաղբյուրից, բավականին սառնորակ խմելու ջուրը հասցնում էին գյուղի տները: Հատկանշական է, որ այս գործը հիմնականում կատարում էին կանայք:

 

Մհեր Համբարձումյան

Արագածոտնի Վարդենիս գյուղի դպրոցի պատմության ուսուցիչ

Ի՞նչ է «իԳործ»-ը. մանրամասներ
26 Սեպտեմբերի 2020, 14:01 Ի՞նչ է «իԳործ»-ը. մանրամասներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica