close
Եղանակը Երևանում
2 Հուլիսի 2020
+26°
+28°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հլս 2020
USD1483.36
GBP1604.97
EUR1545.47
RUB16.88
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը պարգևատրվել է Քվեբեկի ԱԺ մեդալով

Հասարակություն

27 Նոյեմբերի 2019, 23:18
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը պարգևատրվել է Քվեբեկի ԱԺ մեդալով

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ և Հայ Դատի Կենտրոնական Խորհրդի երկարամյա նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը Քվեբեկի Ազգային Ժողովի նիստի ընթացքում պարգևատրվել է Քվեբեկի ԱԺ մեդալով` հայտնում է Yerkir.am-ը:

Նիստի ընթացքում ելույթ է ունեցոլ Քվեբեկի ԱԺ անդամ Քի Ուելետը և հայտարարել, որ մեդալը փոխանցվում է Հակոբ Տեր-Խաչատուրյանին Քվեբեկ նահանգում իր երկարամյա միջհամայնքային գործունեության, Քվեբեկի երիտասարդական և ուսանողական կազմակերպությունների շրջանում իր կատարած աշխատանքի, Հայ Դատի հանձնախմբի և Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կազմակերպած` «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» համաժողովի հաջողության հարցում իր ներդման համար:

Հակոբ Տեր-Խաչատուրյանը 1970-ականներին Լիբանանի երիտասարդական միության հիմնադիրներից է եղել, ինչպես նաև ԼԵՄ-ի Անթիլիասի «Հայաստան» մասնաճյուղի ատենապետը:

Կանադայում հաստատվելուց հետո ընտրվել է Մոնրեալի ՀԵԴ «Լևոն Շանթ» մասնաճյուղի վարչական և Կանադայի երիտասարդական միության կենտրոնական վարչության ատենապետ:

Հայ ուսանողական և կրթական կյանքում եղել է Մոնրեալի հայ ուսանողների և Մոնրեալի համալսարանական Էթնոմշակութային ընդհանուր միության (Federation of Ethnocultural Associations) ատենապետը:

Ընտրվել է Կոնկորդիայի համալսարանի ընդհանուր ուսանողական միության  (Concordia University Students’ Association president) նախագահ և Կոնկորդիայի համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ: 1980-ականներին եղել է Նյու Յորքի համալսարանների միության (Graduate Society president) նախագահ:

Հակոբ Տեր-Խաչատուրյանին ՀՀ նախագահը պարգևատրել է Մխիթար Գոշ մեդալով, իսկ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը` Կիլիկյան Իշխանի շքանշանով:

Եղել է Կանադայի Հայ Դատի հանձնախմբի անդամ և ՀՅԴ Կանադայի ԿԿ ներկայացուցիչ:

Նշենք, որ ավելի քան 35 երկրներում գործում են Հայ Դատի հանձնախմբեր, շուրջ 10 երկրներում`գրասենյակներ:

ԱԺ նոյեմբերի 27-ի վերոնշյալ նիստի հրավիրյալների թվում էին ՀՅԴ Կանադայի ԿԿ և Կանադայի Հայ Դատի հանձնախմբի պատվիրակության անդամները:

Պարգևատրման արարողությունից հետո  Հակոբ Տեր-Խաչատուրյանը շնորհավորանքներ ստացավ Քվեբեկի ԱԺ տարբեր կուսակցությունների անդամներից, որոնց թվում Guy Ouellette, Marwah Rizqi, Christine St-Pierre, Christopher Skeete, Gabriel Nadeau Dubois, Pascal Bérubé:

Նիկոլն ու կոռոնավիրուսը
2 Հուլիսի 2020, 16:45 Նիկոլն ու կոռոնավիրուսը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica