close
Եղանակը Երևանում
20 Հունվարի 2020
-4°
+1°Ցերեկ
-4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հնվ 2020
USD1479.61
GBP1626.18
EUR1533.71
RUB17.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիան հայտարարել է, որ շարունակելու է ռազմական գործողությունները Սիրիայում

Տարածաշրջան

27 Նոյեմբերի 2019, 12:22
 Թուրքիան հայտարարել է, որ շարունակելու է ռազմական գործողությունները Սիրիայում

«Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը Սիրիայում շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև չիրագործվեն դրված նպատակները: Ըստ Yerkir.am-ի՝ այս մասին ասվում է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի տարածած հայտարարության մեջ, որի նիստը տեղի է ունեցել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ:

Թուրքիայի ԱԽ-ն նաև  հույս է հայտնել, որ ՌԴ-ն և ԱՄՆ-ը կիրականացնեն խոստումները, ըստ որի՝ քրդական Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի (YPG, որին Թուրքիան ահաբեկչական է համարում) միավորումները պետք է հետ քաշվեն թուրք-սիրիական սահմանից: «Հույս ենք հայտնում, որ հուշագրեր ստորագրած երկրները կավարտեն այդ տարածքներից ահաբեկիչների դուրս բերման գործընթացը՝ ներառյալ Թել Ռըֆաթից և Մանբիջից»,- հայտնում է Yeni Şafak-ը:

Հիշեցնենք, որ Թուրքիան «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը սկսել էր հոկտեբերի 9-ին, որի նպատակը, ըստ թուրքական կողմի, Թուրքիայի սահմանների անվտանգության ապահովումն է՝ 30 կմ խորությամբ անվտանգության գոտու ստեղծումը: Ներկայումս ռազմական գործողությունները դադարեցված են, իսկ ռուսական և թուրքական ուժերը համատեղ պարեկություն են իրականացնում որոշ շրջաններում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica