close
Եղանակը Երևանում
8 Դեկտեմբերի 2019
+3°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեծ Հավատքի փոքրիկ վկաները. Վարդենիս գյուղի պաշտամունքի վայրերը

Հասարակություն

27 Նոյեմբերի 2019, 10:05
 Մեծ Հավատքի փոքրիկ վկաները. Վարդենիս գյուղի պաշտամունքի վայրերը

Հայկական բնաշխարհին և հավատալիքներին  նվիրված ժողովրդական ավանդությունների մեջ ուժեղ են ջրի պաշտամունքի արձագանքները (հղումը՝ այստեղ):

Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղում առ այսօր կան ջրի պաշտամունքի երկու կենտրոններ: Առաջինը Յոթվերք աղբյուրաշարքն է.

   

Այս հսկայական քարերի տակ կա բավականին սառնորակ աղբյուր, համայնքային ներկայիս իշխանությունների ջանքերով այստեղ կառուցվել է ջրահավաք ավազան, որի միջոցով ջուրը հասցվում է գյուղի բնակիչներին: Եթե նայենք առաջին նկարի վերին մասին, ապա կտեսնենք մատուռի պատերը, որ կառուցված է աղբյուրի հենց վերևում:

Մատուռը գտնվում է Վարդենիս գյուղի հարավային կողմում: Մատուռի տեղում նախկինում եղել է  ջրի պաշտամունքի մեհյան, որը քրիստոնեության ընդունումից հետո ևս պահպանվել է (տե՚ս Տիգրան Հայազն «Վարդենիս» Հանրագիտարան,  էջ 98, Երևան 2009):

  

Սա հենց այս աղբյուրի վերևում կառուցված մատուռն է: Այն գյուղում գտնվող երկու տասնյակից ավելի մատուռներից տարբերվում է նրանով, որ մուտքը գտնվում է հարավային կողմում:

Թեև գյուղում կա գործող, բավականին խոշոր և հայտնի եկեղեցի, բայց այս մատուռի հետ կապված ծիսակարգերն ավելի հետաքրքիր և բովանդակալից են:

Վարդավառը նախաքրիստոնեական տոն է, քրիստոնեության ընդունումից հետո ազգային և քրիստոնեական արժեքների միահյուսման արդյունքում հայ ժողովուրդը շարունակեց նշել այդ սրբազան տոնը` ասոցացնելով Քրիստոսի պայծառակերպության տոնի հետ (հղումն՝ այստեղ), իսկ Վարդենիս գյուղում ջրի մեծարման դրսևորումը արտահայտվում է այս կերպ. Վարդավառի տոնին գյուղի յուրաքանաչյուր ընտանիք իր սրբազան պարտքն է համարում բարձրանալ այս մատուռ և մոմ վառել՝ դրանով համարելով, որ մաքրվում է այդ տարվա ընթացքում գործած մեղքերից:

Համբարձման տոնը տարբեր ժամանակներում նշվել է տարբեր կերպ և բնակավայրերին բնորոշ առանձնահատկություններով: Վարդենիս գյուղում Համբարձման տոնին բոլոր օրիորդները, խմբեր կազմած, բարձրանում են Սուրբ Յոթվերք մատուռ, մոմավառություն կազմակերպում, մատուռի հարակից տարածքից հավաքում յոթ գույնի ծաղիկներ և վերջում գլխավոր աղբյուրից վերցնում մեկ թեյնիկ ջուր, դրա մեջ դնում մատուռի տարածքի մի փոքր քարի կտոր և հասցնում տուն՝ դրանով համարելով, որ Սուրբ Յոթվերքի զորությունն ու օրհնությունը փոխանցվում է տվյալ օջախին:

Այս հուշանվերների մեծ մասը մատուռին ընծայված է 18-20 տարեկան երիտասարդ տղաների կողմից, որոնք գտնվում եմ զինծառայության մեջ: Այսինքն՝ ծառայության մեջ գտնվող յուրաքանչյուր երիտասարդ իր սրբազան պարտքն է համարում այս մատուռին հուշանվեր ուղարկել և խաղաղ ծառայության համար ստանալ  այս սրբավայրի օրհնությունն ու զորությունը:

Ի դեպ, մատուռին կից կան ևս մի քանի՝ խմելու ջրի աղբյուրներ:

  

Ահա այդ խմելու ջրի աղբյուրներից մեկի ակը: Բավականին սառնորակ ջուրը բխում է հենց այս քարի տակից: Աղբյուրի շուրջը տեղի բնակիչների անփութության պատճառով ճահիճներ են գոյացել:

   

Աղբյուրաշարքի ևս մեկ  ջրի ակունք. այստեղ էլ աղբյուրի մեջ տարիների ընթացքում մոխրագույն ջրիմուռներ են գոյացել:

Ահա հենց այս քարերի տակից  բխում է ևս մեկ սառնորակ աղբյուր:

 

Ահա այդ աղբյուրի սառնորակ ջրերը, որոնք ևս ջրահավաք ավազանի միջոցով հասցվում են գյուղի բնակիչներին:


Ջրի պաշտամունքի երկրորդ «կենտրոնը» գյուղում  Լուսաղբյուր կոչվող վայրն է:

Սա արդեն սուրբ Լուսաղբյուր կոչվող մատուռն է, ինչպես նշվեց գուղի` ջրի պաշտամունքի հետ ասոցացվող վայրերից ևս մեկը: Այն գտնվում է փոքրիկ բլրակի  ներքևի  փոքրիկ ժայռախորշի մեջ:

   

Վերևի այս երկու նկարները մատուռի ներսի հատվածն են: Առաջին հայացքից աչքի են զարնվում քրիստոնեական սրբապատկերները:

Սա մատուռի ներսի աջ հատվածն է: Այս  քարաբեկորների տակից բխում է բավականին սառնորակ խմելու ջրի աղբյուր:

Մատուռից մի փոքր վերև կա ավելի խոշոր խմելու ջրի աղբյուր, այդ աղբյուրի ջրերը ջրհավաք ավազանի միջոցով ևս  հասցվում են գյուղի բնակիչներին և օգտագործվում և' խմելու , և'  այգիների ոռոգման նպատակներով:

 Հարկ է նշել, որ 19-րդ դարասկզբին, երբ հայ բնակչության բեկորները Պարսկահայաստանից գաղթեցին Ռուսահայաստան, այս գյուղ եկած  վերաբնակները հիմնականում հաստատվեցին այս աղբյուրի հարակից տարածքներում: Աղբյուրի հենց կողքին պահպանված են հնագույն ամրոցի  մնացորդները, որի քարերի անմշակ և անտաշ լինելը վկայում է  դրա հնամենիության մասին (հղումն՝ այստեղ):

 

Մհեր Համբարձումյան

Արագածոտնի Վարդենիս գյուղի դպրոցի պատմության ուսուցիչ

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica