close
Եղանակը Երևանում
9 Ապրիլի 2020
+2°
+11°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Ապր 2020
USD1496.58
GBP1612.23
EUR1539.43
RUB16.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայ դիվականության պատմություն - 32

Քաղաքական

25 Նոյեմբերի 2019, 17:39
 Հայ դիվականության պատմություն - 32

Իմիջիայլոց, Սերժը շատ հաճելի եւ շատ կարող իշխանավոր էր. առաջնակարգ պաշտոններից խուսափում էր եւ գերադասում էր լինել գորշ կարդինալի դերում, ինչպիսին էլ նրան ուզում էին տեսնել սկզբում Լ.Տ.Պ.-ն,ապա՝ Վազգեն Սարգսյանը, հետո՝ Ռոբերտ Քոչարյանը։ Բայց նրա մասին մենք դեռ կխոսենք։

Իսկ առայժմ քաղաքական ներքին բեմի վրա անբաժան իշխում էր Վազգեն Սարգսյանը,որն անկեղծ հայրենասեր էր ու հասկացել էր իրեն աճեցնող ՀՀՇ-ի,ինչպես նաեւ նախկին հհշական ընկերների ստոր էությունը ու հստակ որոշել էր դուրս նետել այդ նեխած տարրը քաղաքական Օլիմպոսից։ Ճիշտ է, շուտով պարզվեց, որ նա ամենեւին էլ չի ցանկանում նրանց վերջնականապես ոչնչացնել,այլ ընդամենը մի քիչ նեղացնել իշխանության ամենաբարձր մակարդակի վրա կանգնածներին,որտեղ դրամական միջոցները կուտակվում են ամենաստոր ձեւերով, որ նա չի ուզում թափել նախկին գործընկերների արյունը ազգի եւ պետության դեմ նրանց կողմից կատարված հանցանքների համար,միայն թե թող լռեն եւ իրեն չխանգարեն ամրապնդել պետականությունը,որը քայքայվել է նրանց սատանայական սանձարձակության հետեւանքով։

Արդյո՞ք կարելի է կասկածել, որ Վազգենի կոչերը տեղ հասան,գնահատվեցին եւ ընկալվեցին որպես հրահանգ, ու ՀՀՇ-ի բոլոր կառույցները ինքնաբերաբար անցան «նահանջած» Վազգեն Սարգսյանի ծառայության տակ։ Հավանաբար,բացառություն կազմեցին Վանո Սիրադեղյանը եւ նրա ավազակախումբը,որոնց հանցանքներն անկարելի էր քողարկել։

Մի խոսքով՝  վարչակարգի գրեթե բոլոր ծառաները Վազգեն Սարգսյանի մեջ էին տեսնում իրենց փրկչին եւ վերջնականապես երես թեքեցին արդեն բացահայտ անկարող Լ.Տ.Պ.-ից, որով սարսափելի վրդովմունք պատճառեցին նրան,ու ողնաշարի վիրահատության հետեւանքով նրա՝ արդեն ծռված երեսը վիրավորանքից էլ ավելի ծռմռվեց։ Բայց բացառված չէ,որ անբանների հրաժարականը համաձայնեցված մարտավարական քայլ էր,որը նպատակ ուներ ռեւանշի համար պահպանել ուժերը։ Իսկ այն կասկածը,որ Լ.Տ.Պ.-ն պայմանավորվեց իրեն տապալողների հետ,որ  ՀՀՇ-ի ղեկավարությունը եւ նրանց մերձավոր գործիչները պատժի չեն ենթարկվելու,համոզմունք դարձավ իշխանափոխումից մի քանի ամիս անց,երբ պարզվեց,որ պաշտոնազրկումները վերաբերում էին միայն մի քանի հանգուցային պաշտոնների։ Իսկ միջին եւ ստորին մակարդակներում ոչինչ չփոխվեց, եւ այդ մակարդակներում պաշտոններն ամբողջովին գրավեցին «շարժման» նախկին ու ներկա գործիչները։ Այդ դաշտն այդպես էլ ոչ ոք չհերկեց։

Պետք էր տեսնել ու լսել,թե ինչպես էին կործանում ՀՀՇ-ի վերահսկողության տակ գտնվող թերթերն ու հեռուստաալիքները նախագահի թիմին։ Նրանք բոլորը վերածվել էին ազգային շահերի իրական պաշտպանների։ ՀՀՇ-ն 10 տարվա ընթացքում այս էլ երկրորդ անգամ վերաձեւեց Ղարաբաղի քարտեզը,առաջին անգամ՝ 1988-90թթ. Լ.Տ.Պ.-ի կողմից՝ իշխանություն ձեռք բերելու համար,երկրորդ անգամ՝ 1997-98թթ. Վազգեն Սարգսյանի կողմից՝ իշխանությունը պահպանելու համար։

Այդ ժամանակ Լ.Տ.Պ.-ի շրջապատը,ներառյալ՝  նրա հարազատները,կուտակել էին լուրջ կարողություն, կուտակել էին հացի վրա,որ վաճառվում էր չարաշահությամբ, էլեկտրաէներգիայի եւ վառելանյութի վրա,որ թալանվում ու վաճառվում էր,հեռախոսային ցանցի վրա,որը վաճառվել էր մինչ այդ անհայտ հունական մի ընկերության։ Մամուլում հրատարակվեցին որոշ տեղեկություններ այն մասին, որ այն ժամանակվա նախարար Գրիգոր Պողպատյանը՝ Լեւոնի դասընկերը,այդ գործարքի համար հույներից բավականին պատկառելի կաշառք է ստացել։ Ի դեպ, մամուլում հայտնված այդ տեղեկությունները հետո չհերքվեցին։ Նույնը վերաբերում է կոնյակի գործարանին՝ այն տարբերությամբ միայն,որ «Պեռնո Ռիկար» ընկերությունը շինծու ընկերություն է,կոնյակի գործարանն իրականում պատկանում է Լեւոն Տեր-Պետրոսյանին, եւ նա կոնյակի գործարանի տնօրենի տեղակալ նշանակեց խուճուճ Հրանտ Բագրատյանին՝ ամիսը 15 000 դոլար աշխատավարձով։

Այսպիսով՝ ՀՀՇ-ն իր ձեռքում պահպանեց ոչ միայն երկրի իշխանությունը,այլեւ անօրինականության ու թալանի ճանապարհով ձեռք բերած ամբողջ տնտեսական հզորությունը,կուտակված բոլոր նյութական միջոցները՝ «խռովության նավի վրա» պարզունակ մանեւրի ձեւով։

Կարելի է պատկերացնել Դաշնակցության ղեկավարների եւ շարքային անդամների տարակուսանքը,որ հետո փոխարինվեց անկեղծ հիասթափությամբ, որոնք միամտորեն կարծում էին,թե ԻՐԵՆՑ Ռոբերտ Քոչարյանի իշխանության գլուխ անցնելուց հետո (որին այդ կուսակցությունը ցուցաբերեց կազմակերպչական եւ նյութական աջակցություն) կվերականգնվի արդարությունը, եւ կսկսվի ՀՀՇ-ի ղեկավարների մեծ դատավարությունը՝ քրեական եւ քաղաքական հանցանքների,հանցավոր հակազգային վարչակարգ ստեղծելու համար։ Սակայն նույնիսկ հեռավոր կերպով նման բան հիշեցնող իրադարձություն տեղի չունեցավ։ Նորընտիր նախագահը ոչ մեկի նույնիսկ մատով չհամարձակվեց կպչել։ Ավելին՝ ժողովրդի համար խիստ անցանկալի եւ ատելի Սիրադեղյանի (որի անձն իր մեջ պարունակում էր տապալված վարչակարգի բոլոր ստորությունները) հետ կապված քրեական գործը միտումնավոր կերպով ձգձգեցին երկու տարի, որից հետո քննության տակ գտնվող անձին լկտիաբար թույլ տվեցին փախչել։ Չնայած այն հանգամանքին,որ գլխավոր դատախազը կարողացավ հասնել այն բանին,որ պառլամենտը Վանոյին զրկեց անձեռնմխելիությունից, այնուամենայնիվ,նրան չկալանավորեցին։ Իմիջիայլոց,ԱՐԴԵՆ քննության տակ գտնվելու ժամանակ՝1999թ. Սիրադեղյանին թույլ տվեցին հարազատ Նոյեմբերյանի շրջանից կրկին ընտրվել Ազգային ժողովի պատգամավոր։ Հասկանալի է,որ 2000թ. ուժայիններից ոչ մեկը գոնե «անփութության կամ անտարբերության» համար պատասխանատվության չենթարկվեց։

Քոչարյանը որոշ ժամանակ ազնվորեն կատարում էր իր նախորդի հետ ունեցած բոլոր պայմանավորվածությունները,չնայած նրան,որ  գոյություն ուներ Դաշնակցություն կուսակցության հետ իր փոխհարաբերությունները փչացնելու իրական վտանգը։ Իսկ Դաշնակցությունը երկրի միակ կուսակցությունն էր,որի վրա քաղաքականապես կարող էր հենվել Քոչարյանը։ Այսպիսով՝ 1998թ. հունվարի կեսերին Հայաստանի գործող եւ ապագա նախագահները հանգեցին այն եզրակացության,որ անհրաժեշտ է ու ցանկալի,որ նրանք կատարեն դերերի վերադասավորում։ Ինչո՞ւ եմ ես պնդում նման պայմանավորվածության գոյությունը։ Նախ՝ որովհետեւ այն,ինչ պատահեց հետագայում,շատ բնորոշ էր այս երկու քաղաքական գործիչներին,հատկապես՝ Լ.Տ.Պ.-ի,ինչպես նաեւ (ինչը պարզվեց հետագայում) Ռոբերտ Քոչարյանին,որոնք նույնիսկ երկրի ամենակարեւոր ու ճակատագրական հարցերը լուծում էին վարագույրի հետեւում տեղի ունեցող գաղտնի համաձայնությունների ճամփով։ Նրանց կարծիքով՝ հենց դրանում էր բուն քաղաքականության էությունը։     

Շարունակելի        

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica