close
Եղանակը Երևանում
18 Սեպտեմբերի 2020
+17°
+31°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ տեխնոլոգիաները եւ գլոբալիզացիան մշակութային ավերածության են հանգեցնում

Աշխարհ

22 Նոյեմբերի 2019, 21:25
 Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ տեխնոլոգիաները եւ գլոբալիզացիան մշակութային ավերածության են հանգեցնում

Մինչ Ճապոնիա մեկնելը, Թայլանդ կատարած այցի վերջին օրը Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ տեխնոլոգիաները եւ գլոբալիզացիան մշակութային ավերածության են հանգեցնում. երիտասարդների յուրահատկություններն ու մշակութային անհատականությունը վտանգված տեսակներ են դառնում:

82-ամյա պապի խոսքով, հարցն այնքան լուրջ է, որքան կենդանիների եւ բույսերի տեսակների անհետացումը: Ֆրանցիսկոս պապը հորդորել է երիտասարդներին հավատարիմ մնալ իրենց արմատներին եւ նախնիների թողած ավանդույթներին:

Նշենք, որ նախօրեին Հռոմի պապը Բանգկոկի ազգային մարզադաշտում պատարագ է մատուցել Թայլանդի կաթոլիկների համար, որոնք այդ երկրի բնակչության մեկ տոկոսն էլ չեն կազմում: Իսկ պատարագից հետո, թայլանդցիները Կաթոլիկ եկեղեցու հովվապետին են ներկայացրել իրենց ազգային պարերը:

Աթլետները մեկնել են Ռումինիա
17 Սեպտեմբերի 2020, 23:32 Աթլետները մեկնել են Ռումինիա
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica