close
Եղանակը Երևանում
18 Սեպտեմբերի 2020
+24°
+31°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պիկասոյի «Կինը գլխարկով» կտավը վաճառվել է

Հասարակություն

22 Նոյեմբերի 2019, 20:31
 Պիկասոյի «Կինը գլխարկով» կտավը վաճառվել է

Իսպանացի հայտնի նկարիչ Պաբլո Պիկասոյի (1881-1973 թթ.) «Կինը գլխարկով» կտավը Տորոնտոյում Heffel Fine Art Auction House աճուրդում վաճառվել է 6,9 միլիոն դոլարով: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այդ մասին հայտնել են աճուրդային տնից:

Պիկասոն նկարը ստեղծել է 1941 թվականին  կտավի վրա յուղաներկով:  Պատկերված է Պիկասոյի մուսան՝ Դորա Մաարը:  Լոտի նկարագրության մեջ նշված էր, որ այդ նկարը «եվրոպական հայտնի  հավաքածուից է, որը  տարբեր ցուցահանդեսներում ցուցադրելու մեծ պատմություն ունի»: Նկարի նախնական գինը եղել է 6-7,5 միլիոն դոլար:

Պաբլո Պիկասոն համարվում է աշխարհի ամենաթանկ նկարիչներից: Նրա ամենաթանկ աշխատանքը, որը երբևէ վաճառվել է աճուրդում,  եղել է 1955 թվականին նկարած «Ալժիրցի կանայք» (Տարբերակ О)», որի համար վճարել են 179,4 միլիոն դոլար:

Աթլետները մեկնել են Ռումինիա
17 Սեպտեմբերի 2020, 23:32 Աթլետները մեկնել են Ռումինիա
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica