close
Եղանակը Երևանում
10 Դեկտեմբերի 2019
-1°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Դեկ 2019
USD1477.97
GBP1628.91
EUR1528.87
RUB17.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երկուշաբթի օրվանից նախարարության դիմաց չենք լինելու, կսպասենք Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանը. ՀՅԴ ՀԵՄ անդամ

Հասարակություն

22 Նոյեմբերի 2019, 19:27
 Երկուշաբթի օրվանից նախարարության դիմաց չենք լինելու, կսպասենք Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանը. ՀՅԴ ՀԵՄ անդամ

Երկուշաբթի օրվանից այստեղ չենք լինելու, իսկ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման մասին կտեղեկացնենք մեր ֆեյսբուքյան էջում։ Եթե հանդիպում չլինի, դրան քայլեր կհաջորդեն, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանն՝ ավելացնելով, որ շաբաթ-կիրակի ևս ԿԳՄՍ նախարարության առջև նստացույց չեն անելու:

«Մենք պատրաստ ենք հանդիպել Արայիկ Հարությունյանի հետ։ Հրաժարականի պահանջն ուժի մեջ է՝ մինչև այլ հայտարարություն չլինի»,- ասաց նա։

ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամ Գոռ Սարգսյանն իր հերթին նկատեց. 

«Մտածում ենք, որ նստացույցով դրած խնդիրը մինչ այս պահը լուծել ենք։ Երկուշաբթիից հետո մենք կանցնենք ուրիշ գործողությունների, որոնցից մեկն այստեղ հանդիպումն է նախարարի հետ»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica