close
Եղանակը Երևանում
10 Դեկտեմբերի 2019
-1°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Դեկ 2019
USD1477.97
GBP1628.91
EUR1528.87
RUB17.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայագիտական առարկաների դասավանդման հարցը քաղաքական դաշտ է տեղափոխվում խնդրի լուծումից խուսափելու համար․ Արմեն Մարուքյան

Քաղաքական

22 Նոյեմբերի 2019, 18:42
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայագիտական առարկաների դասավանդման հարցը քաղաքական դաշտ է տեղափոխվում խնդրի լուծումից խուսափելու համար․ Արմեն Մարուքյան

Հայագիտական առարկաների՝ բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում դասավանդելու նպատակահարմարության  հարցը արհեստականորեն քաղաքական դաշտ է տեղափոխվում՝ խնդրի լուծումից խուսափելու համար․ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի և հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանը՝ մեկնաբանելով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագծի շուրջ զարգացումները։

Նա նշեց, որ անկախ նրանից՝ ինչ քաղաքական հայացքներ ունի մարդը, այս խնդիրը անվտանգության հարց է․ «Հայագիտականը առարկաների բլոկ է, որոնց վերացումով մենք հանում ենք մեջտեղից այն ֆիլտրը, որը ձուլման, ասիմիլյացիոն երևույթներից պաշտպանում է մեր հոգեկերտվածքը»։

Արմեն Մարուքյանի դիտարկմամբ՝ խնդիրը խորքային է, վերաբերում է մեր ինքնության պահպանմանը և եթե որևէ քաղաքական ուժ տեսակետ է արտահայտում այս հարցի վերաբերյալ, չի նշանակում, որ պետք է խուսափել խնդրի լուծումից ՝ հարցը քարոզչական, քաղաքական դաշտ տանելով։

«Հիմա մեր մտավորականությունը գերազանցապես անկուսակցական մարդիկ են և մտահոգություն են հայտնում,  որ ունենք ինքնության պահպանման խնդիր, հատկապես հաշվի առնելով, որ գլոբալիզացիոն, բացասական երևույթները մտել են մեր առօրյա կյանքի մեջ»,-ասաց պատմաբանը։

Աննա Բալյան

Առավել մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica