close
Եղանակը Երևանում
10 Դեկտեմբերի 2019
-1°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Դեկ 2019
USD1477.97
GBP1628.91
EUR1528.87
RUB17.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պոմպեոն կոչ է արել իրանցի ցուցարարներին՝ տեղեկություններ տրամադրել իրենց՝ Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու համար

Տարածաշրջան

22 Նոյեմբերի 2019, 17:30
 Պոմպեոն կոչ է արել իրանցի ցուցարարներին՝ տեղեկություններ տրամադրել իրենց՝ Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու համար

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Twitter-ի իր անձնական հաշվում կոչով դիմել է Իրանի ցուցարարներին՝ ուղարկել լուսանկարներ և տեսանյութեր, որպեսզի Վաշինգտոնը կարողանա մարդու իրավունքները ոտնահարելու հիմքով պատժամիջոցներ կիրառել. հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:

«Ես խնդրել եմ իրանցի ցուցարարներին՝ ուղարկել լուսանկարներ, տեսանյութեր և տեղեկություններ, որոնք փաստում են ցուցարարների նկատմամբ հետապնդումների մասին: ԱՄՆ-ը դրանց ընթացք կտա և պատժամիջոցներ կսահմանի խախտումների համար»,- նշել էր Պոմպեոն:

Yerkir.am-ն արդեն տեղեկացրել էր, որ Իրանում բենզինի թանկացման պատճառով հակակառավարական ցույցեր են տեղի ունեցել: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ մեղադրել էր Իրանի ղեկավարությանը համացանցը արգելափակելու մեջ և իր աջակցությունն էր հայտնել իրանցի ցուցարարներին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica