close
Եղանակը Երևանում
10 Դեկտեմբերի 2019
-1°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Դեկ 2019
USD1477.97
GBP1628.91
EUR1528.87
RUB17.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իմ հայրը երրորդ սերնդի դաշնակցական է. Սարհատ Պետրոսյան

Հասարակություն

22 Նոյեմբերի 2019, 17:19
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իմ հայրը երրորդ սերնդի դաշնակցական է. Սարհատ Պետրոսյան

Պատասխանելով «Վազգեն Մանուկյանի փեսա» բնորոշմանը, «Վերնատան» հավաքին առնչվող և նույնանման այլ հարցերի, newarmenia.am-ի հարցազրույցում Սարհատ Պետրոսյանը ասել է.

«Մի քանի տարի հետո, երբ որ ավելի հեշտ կարողանամ պատմել պաշտոնից իմ ազատման դիմումը գրելու մանրամասները, ձեր այս հարցերի պատասխանները կտամ, բայց ցավոք, հիմա չեմ կարող։ Ինչ վերաբերում է հարցին, թե ես ինձ որտեղ եմ տեսնում, եթե չեմ սխալվում, իմ առաջին քաղաքացիական նախաձեռնությունը կազմակերպել եմ 2003 թվականին։ Այս ողջ ընթաքում քաղաքային խնդիրներով տարբեր նախաձեռնությունների մեջ եմ եղել, և կարող եք պատկերացնել՝ ինչ քանակի հնարավորություններ են եղել հարելու որևէ քաղաքական ուժի։

Իմ հայրը երրորդ սերնդի դաշնակցական է, այսինքն, իմ պապիկը ևս դաշնակցական է եղել։ Ես 96 թվականին մասնակցել եմ նախագահական կեղծված ընտրությունների համար եղած շարժումներին և, բնականաբար, շատ ուրախ և հպարտ եմ, որ իմ մեծ ընտանիքում կան այնպիսի քաղաքական դեմքեր, ինչպիսին իմ հայրն է, կամ իմ կնոջ հայրն է։ Այդ առումով դա ինձ միայն պատիվ է բերում, և ինձ համարում եմ բավական քաղաքականցված ընտանիքից։ Բայց միևնույն ժամանակ, մինչև հեղափոխությունը՝ ունենալով այս բոլոր կապերը, ես որևէ կերպ չեմ կաշկանդվել հայտնելու իմ մասնագիտական կարծիքը, որը, բնականաբար միշտ, ուզած թե չուզած, ունի քաղաքական ինչ-ինչ ատրիբուտներ, որովհետև ցանկացած հասարակական գործունեություն արդեն քաղաքականություն է։ Մենք մի քիչ քաղաքականությունը խառնում ենք կուսակցականության հետ։ Եթե ես այսօր հայտարարություն եմ անում՝ ամբողջովին սատարելով 2018-ի փոփոխությունները և իմ բոլոր ընկերներին, որոնք այսօր Ազգային ժողովում կամ կառավարությունում են, միաժամանակ ինչ-որ առումով քաղաքական քննադատության եմ ենթարկում եղած համակարգը։ Բայց ես խոսում եմ իմ մասնագիտության վերաբերյալ։ Եվ ես կարծում եմ, որ ինչպես նախկինում եմ կարողացել ինձ շատ ճիշտ դիրքավորել քաղաքականության և փորձագիտական դաշտում, հիմա էլ փորձում եմ դա անել։

Եվ կարծում եմ՝ պետք չունեմ ամեն անգամ ապացուցելու, որ ես Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները միայն ողջունում եմ։ Այս պահին և, կարծում եմ՝ դեռևս շատ երկար ժամանակ կամ կանխատեսելի ապագայում, ես չեմ նախատեսում հարել որևէ քաղաքական միավորի, մասնավորապես՝ կուսակցության։ Միևնույն ժամանակ, շատ խորը հարգանք ունեմ Վազգեն Մանուկյանի հանդեպ թե՛ որպես իմ մեծ ընտանիքի անդամի, և թե՛ որպես հասարակական-քաղաքական գործչի, ինչպես և մի շարք այլ մարդկանց հանդեպ, որոնք մասնակցել են Վերնատան հավաքին, բայց չեմ կիսում այն, այսպես ասած, տեսլականը, որն այնտեղ կա։ Եվ նման խնդիր դրված էլ չի իմ առջև, բայց նորից եմ ասում՝ դա որևէ ձևով չի կաշկանդում ինձ, որպեսզի խորագույն հարգանք ունենամ այդ մարդկանց հանդեպ։ Ինչպես և ժամանակին չեմ անդամակցել այսօր իշխող կուսակցությանը, նաև ապագայում չեմ նախատեսում որևէ կուսակցության անդամ դառնալ։ Բայց որպես փորձագետ պատրաստ եմ ցանկացած ինձ համար ընդունելի իշխանության աջակցել իմ մասնագիտական կարողություններով՝ եթե ես նրանց հետ չունեմ շատ խորը անհամաձայնություն կոռուպցիայի կամ այլ տեսակի խնդիրների հետ կապված»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica