close
Եղանակը Երևանում
14 Դեկտեմբերի 2019
+1°
+6°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Դեկ 2019
USD1477.51
GBP1640.53
EUR1533.90
RUB17.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ուսանողները կարողանում են բադաքայլ անել, և ֆիզկուլտուրա պետք չէ, պատկերացնո՞ւմ եք նման բան. Գևորգ Գյուլումյան

Հասարակություն

22 Նոյեմբերի 2019, 15:49
 Ուսանողները կարողանում են բադաքայլ անել, և ֆիզկուլտուրա պետք չէ, պատկերացնո՞ւմ եք նման բան. Գևորգ Գյուլումյան

Ի պատասխան այդ պնդումներին՝ ցանկանում եմ մի հարց տալ. եթե, օրինակ, քիմիայի ֆակուլտետում քիմիայի ուսուցումը պարտադիր չլինի և դառնա կամընտրովի, նախարարը վստա՞հ է, որ բոլոր ուսանողները դասերին ներկա կլինեն: ՀՀ-ի համար պատրաստվող մասնագետը պետք է գոնե պատշաճ մակարդակով տիրապետի hայոց լեզվին. Yerkir.am-ի հաղորդմամբ՝ այսօր հրավիրված ասուլիսում ասաց ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ուսանողական շարժման նախաձեռնողներից Գևորգ Գյուլումյանը:

Ըստ նրա՝ գոյություն ունի մասնագիտական լեզվամտածողություն, և յուրաքանչյուր տարիք ունի իր ըմբռնումները: Եթե մարդն ընդունվում է քիմիայի, ֆիզիկայի ֆակուլտետ, պետք է ունենա լեզվամտածողություն:

«Պատկերացնո՞ւմ եք դպրոցական լեզվի մակարդակ ունեցող մարդու գրած  գիտական աշխատանքը: Ընթեռնելի չի լինի դա: Պատկերացրեք՝ ինչ ծիծաղելի իրավիճակում ենք հայտնվել: Անգլերենը, ֆրանսերենը,  ռուսերենը պարտադիր են, հայերենը՝ ոչ»,- նշեց ԵՊՀ ուսանողը:

Ի պատասխան պնդումներին, թե ոչ մասնագիտական ֆակուլտետներում, ըստ նախարարի, անհրաժեշտ չէ հայագիտական առարկաների ուսուցումը, Գևորգ Գյուլումյանը նշեց. «Իսկ ինչ վերաբերում է այն տեսակետին, թե այս ամենն արվում է այն բանի համար, որ դասախոսները զրկվում են դասաժամերից, ապա  այստեղ գտնվողներից ոչ մեկը դասախոս չէ, բոլորն ուսանողներ են, և նմանատիպ պնդումները մերկապարանոց են»:

ԵՊՀ ակտիվիստը հռետորական հարց է բարձրացնում. «Պատկերացնո՞ւմ եք, որ, օրինակ, բանասիրության ֆակուլտետի դեկանն ասի՝ իմ ուսանողները կարողանում են բադաքայլ անել, մեզ ֆիզկուլտուրա պետք չէ, կամ չանցնեն քաղպաշտպանություն, քանզի դպրոցներում ռազմագիտության ժամին արդեն անցել են, թե ինչ պետք է անել երկրաշարժի ժամանակ: Դասաժամերի ուսուցման հետ կապված խնդիրներ կան: Մենք առաջարկել ենք քննարկում, հանդիպում»:

Գյուլումյանը նաև նշում է՝ երբ ուսանողներն ու հասարակությունը լսում են, որ երկրի առաջին դեմքը ակադեմիկոսին և ակադեմիայի գիտաշխատողին անվանվում է «սուրճ խմող», դա արդեն ինքնին լուրջ հարց է:

Փաշինյանը կայցելի Ռուսաստան
13 Դեկտեմբերի 2019, 17:44 Փաշինյանը կայցելի Ռուսաստան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica