close
Եղանակը Երևանում
10 Դեկտեմբերի 2019
-1°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Դեկ 2019
USD1477.97
GBP1628.91
EUR1528.87
RUB17.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բրյուսելում էլ Արայիկ Հարությունյանից ՀՅԴ երիտասարդները պահանջել են հեռանալ

Քաղաքական

22 Նոյեմբերի 2019, 16:07
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բրյուսելում էլ Արայիկ Հարությունյանից ՀՅԴ երիտասարդները պահանջել են հեռանալ

«Ներսի և դրսի Դաշնակցություն չկա», «Դեմ ենք ձեր ապազգային քաղաքականությանը». ըստ Yerkir.am-ի՝ այս ուղերձները հղող վանկարկումներով և պաստառներով Բրյուսելում առավոտ վաղ ՀՅԴ երիտասարդական կառույցի անդամները դիմավորել են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին։

«Պահանջեցինք, որ դադարեցնի հայոց լեզվի և հայոց պատմության ուսուցման դեմ պայքարն ու պատվով հրաժարվի»,- նշել են ՀՅԴ երիտասարդները:

Նրանց բարեկիրթ խոսքին Արայիկ Հարությունյանը հակադարձել է. «Գիտեմ ձեր հայաստանցի գործընկերների ապազգային քաղաքականության մասին»։

ՀՅԴ Բրյուսելի երիտասարդական կառույցի անդամները ստիպված են եղել ևս մեկ անգամ հիշեցնել, որ ոչ միայն ներսի ու դրսի Դաշնակցություն չկա, այլև «հայաստանցի» և «սփյուռքահայ»՝ բոլորը հայ են։

Արայիկ Հարությունյանը որոշել է խիստ հակադարձել, բայց, սովորության համաձայն, ավելի է խճճվել, հայտարարել է. «Մարտի 1-ը եղել է ձեր իշխանության օրոք, Հոկտեմբերի 27-ը եղել է ձեր իշխանության օրոք»։

ՀՅԴ երիտասարդները հիշեցրել են, որ Դաշնակցությունը իշխանության ղեկին չի եղել։ Նախարարին բացատրել են, որ հայոց լեզվի դեմ պայքար մղել պետք չէ, հայերենը պետք է պաշտպանել և պահպանել, իսկ ներկայացված օրինագիծը հարվածում է հայոց լեզվին։

«Եթե ցանկանում եք, ես կհանդիպեմ ձեզ հետ և կքննարկենք»,- առաջարկել է ԿԳՄՍ նախարարը։ Ցուցարարները հակադարձել են. «Չենք ուզում, մենք պահանջում ենք Ձեր հրաժարականը»։ Ապա վանկարկել են՝ պարո՛ն Արայիկ, հեռացի՛ր, ամո՛թ։

ՀՅԴ Բրյուսելի երիտասարդական կառույցի անդամները ճանապարհել են Արայիկ Հարությունյանին հետևյալ խոսքով. «Ընկերներ, ինչպես  տեսաք, Արայիկը հեռացավ։  Շուտով Հայաստանում նախարարությունից էլ պիտի հեռանա»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica