close
Եղանակը Երևանում
10 Դեկտեմբերի 2019
-1°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Դեկ 2019
USD1477.97
GBP1628.91
EUR1528.87
RUB17.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ցուցարարներին ծեծում են, սպանում, շներով քշում. Ալիևը քննադատել է մի շարք զարգացած պետությունների

Տարածաշրջան

22 Նոյեմբերի 2019, 12:32
 Ցուցարարներին ծեծում են, սպանում, շներով քշում. Ալիևը քննադատել է մի շարք զարգացած պետությունների

Ամեն օր հեռուստատեսությամբ տեսնում ենք, թե ինչպես են որոշ զարգացած երկրների ոստիկանություններ վերաբերվում ցուցարարներին՝ ծեծում են, սպանում, վնասվածքներ հասցնում, քշում են շներով, գազով, ջրով, մահակներով՝ ցուցաբերելով մեծ դաժանություն. ըստ Yerkir.am-ի՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բուլղարիայի ՆԳ նախարար Մլադեն Մարինովի հետ հանդիպման ժամանակ:

Ադրբեջանի բռնապետը, որը հայտնի է ցուցարարների հանդեպ իր բիրտ քաղաքականությամբ, նշել է, որ իրենց հետաքրքրում է, թե ինչո՞ւ են միջազգային կազմակերպությունները, որոնք պատասխանատու են մարդու իրավունքների համար, լռում, երբ տեսնում են, թե ինչպիսի դաժանությամբ են ցրում ցուցարարներին, իսկ երբ նմանատիպ դեպք տեղի է ունենում Ադրբեջանում, օրինակ՝ մեկ ամիս առաջ, մեղադրում են իրենց կառավարությանը՝ տարբեր հայտարարություններով:

«Դա երկակի չափորոշիչների ակնհայտ ցուցադրություն է: Նախ՝ ինչ-որ մեկին մեղադրելու համար պետք է ունենալ բարոյական իրավունք: Իսկ մեզ փորձում են մեղադրել մարդու իրավունքների խախտման մեջ»,- հայտարարել է Ալիևը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերին և նոյեմբերին Ադրբեջանում հակակառավարական ցույցեր էին տեղի ունեցել, որոնք ցրվել էին ոստիկանության բիրտ մեթոդներով:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica