close
Եղանակը Երևանում
9 Դեկտեմբերի 2019
+0°
+6°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիան հայտարարել է Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտու ստեղծման մասին

Աշխարհ

21 Նոյեմբերի 2019, 13:30
 Թուրքիան հայտարարել է Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտու ստեղծման մասին

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է Սիրիայի հյուսիսում 145 կիլոմետր երկարությամբ և 30 կիլոմետր լայնությամբ անվտանգության գոտու ստեղծման մասին. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Խաղաղության ակունք» գործողության շրջանում շարունակվում են գրոհները արևելքից և արևմուտքից: Դրանց կանխման համար մենք բանակցություններ ենք վարում ռուս գործընկերների հետ»,- մանրամասնել է նա:

Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում է ավելի քան ութ տարի: Իրադրությունը, սակայն, ավելի սրվեց հոկտեմբերի սկզբին, երբ Թուրքիան հայտարարեց «Խաղաղության ակունք» գործողության մեկնարկի մասին, որն ուղղված էր քրդական ջոկատների դեմ:

Մի քանի օր անց, ԱՄՆ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությամբ, Անկարան դադարեցրեց մարտական գործողությունները Սիրիայի արևելքում, որպեսզի քրդերը կարողանային դուրս բերել իրենց կազմավորումները: Բացի այդ՝ կողմերը պայմանավորվել են Սիրիայի հետ սահմանին 444 կիլոմետր երկարությամբ վերահսկվող անվտանգության գոտու ստեղծման շուրջ:


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica